ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Գիտնականները պարզել են, որ քունը կարող է օգնել նիհարել
13:34 2022-05-12

Չիկագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ քնի տևողության ավելացումն օգնում է ավելորդ քաշի դեմ պայքարում։ Այս մասին հոդվածը հրապարակվել է JAMA Internal Medicine ամսագրում, հայտնում է EurekAlert-ը։ Նախորդ հետազոտություններն ապացուցել են, որ քնի պակասը ճարպակալման ռիսկի գործոն է: Թիմը, որը գլխավորում էր բժիշկ Էսրա Թասալին, ձեռնամուխ է եղել պարզելու երկարատև քնի ազդեցությունը մարմնի քաշի վրա: …

Հատապտուղներ, որոնք օգտակար են մաշկի համար
14:16 2022-05-08

Մաշկը մարդու ամենամեծ օրգանն է, ուստի դրա առողջությունն ու երիտասարդությունը պահպանելու համար հարկավոր է հոգ տանել դրա մասին ոչ միայն արտաքին օգտագործման միջոցներով, այլև համապատասխան սննդարար նյութերով։ Մաշկային խնդիրներից խուսափելու, առողջ ու երիտասարդ մաշկ ունենալու և իմունային համակարգն ամրապնդելու համար հարկավոր է առաջին հերթին հետևել սննդակարգին, քանի որ մարդու օգտագործած սննդամթերքն անմիջականորեն անդրադառնում է նրա …

Ինչպես ազատվել աչքերի տակ առաջացած մուգ շրջանակներից․ 5 բնական միջոց
14:45 2022-05-04

Աչքերի տակ առաջացած «պարկերը» և մուգ շրջանակները կարող են տհաճ անակնկալ դառնալ յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնարավորինս արագ ազատվել դրանցից: Նման այտուցները կարող են պայմանավորված լինել տարբեր պատճառներով, այդ թվում՝ մաշկի սխալ խնամքով, քնի պակասով և անգամ առողջական լուրջ խնդիրներով, ուստի մինչ որևէ միջոց կիրառելը խորհուրդ է տրվում դիմել բժշկին։ …

10 հետաքրքիր փաստ ճարպակալման մասին
12:29 2022-05-02

1. Ժամանակակից աշխարհում ճարպակալումից տառապում են ավելի շատ մարդիկ, քան սովից: 2. Պարզվել է, որ մարդիկ, որոնք գերադասում են նախաճաշել կամ ճաշել սրճարաններում, այլ ոչ թե տանը, ավելի հաճախ են տառապում ճարպակալումից: 3. Եթե նույնիսկ Դուք ճիշտ եք սնվում, բայց բավարար չեք քնում, կարող եք շաբաթական գիրանալ 1 կգ-ով: 4. Չնայած տարածված կարծիքին, ԱՄՆ բնակչությունն …

Նշվել են մթերքներ, որոնք կարող են երկարացնել կյանքը տասը տարով
14:23 2022-04-30

Բերգենի համալսարանի գիտնականները պարզել են, որ լոբազգիների, ընկուզեղենի և ամբողջական ձավարեղենի օգտագործումը, ինչպես նաև կարմիր մսից և վերամշակված մթերքներից հրաժարումը կարող են զգալիորեն երկարացնել կյանքը: Հետազոտությունը հրապարակվել է PLOS Medicine ամսագրում, հաղորդում է ScienceDaily-ն։ Նշվում է, որ սննդակարգի հետ կապված ռիսկի գործոններն ամեն տարի միլիոնավոր վաղաժամ մահերի պատճառ են դառնում: Ժամանակակից «արևմտյան դիետան», որը ներառում …