Կինո

«Հարի Փոթեր» հեռուստասերիալի պրեմիերան նախատեսված է 2026 թվականին
09:47 2024-02-25

«Հարի Փոթեր» հեռուստասերիալի պրեմիերան նախատեսվում է 2026 թվականին։ Այս մասին հայտարարել է Warner Bros. Discovery-ի գործադիր տնօրեն Դեւիդ Զասլավը, գրում է Variety-ն։ Նրա խոսքով՝ Max բովանդակության ղեկավար Քեյսի Բլոյսը եւ Warner Bros. Television-ի նախագահ Չեննինգ Դանջին մի քանի շաբաթ առաջ Լոնդոնում էին՝ «Հարրի Փոթերի» հեղինակ Ջ.Ք. Ռոուլինգի հետ շոուն քննարկելու նպատակով։ «Երկու կողմերն էլ, պարզապես, …

Էմի Ուայնհաուսի կենսագրական ֆիլմի առաջին թրեյլերը
13:44 2024-01-12

Էմի Ուայնհաուսի «Back to Black» կենսագրական ֆիլմի անձնակազմը ներկայացրել է առաջին թրեյլերը: Ուայնհաուսի նախկին ամուսնուն, մարմնավորել է Ջեք Օ’Քոնելը։ Կենսագրական ֆիլմի ռեժիսորը Սեմ Թեյլոր-Ջոնսոնն է։ «Back to Black»-ի պրեմիերան Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում տեղի կունենա ապրիլի 12-ին, իսկ ԱՄՆ-ում՝ մայիսի 10-ին։

Walt Disney ընկերությունը հաստատել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի վեցերորդ մասի սցենարը
18:49 2023-09-06

Walt Disney-ը հաստատել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի վեցերորդ մասի սցենարը։ Ռեժիսոր Քրեյգ Մազինը Los Angeles Times-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես են ընթանում նախագծի սցենարի վրա աշխատանքը։ Ընկերությունը որոշ գաղափարներ անվանել է «չափազանց տարօրինակ», բայց, չնայած դրան, համաձայնել է սցենարը գործի դնել: Միեւնույն ժամանակ, սցենարիստների լայնածավալ գործադուլների պատճառով կինոնկարի արտադրության լայնածավալ գործընթացը դեռ …

Անհնար է ապրել մշտական վախի մեջ. Ասթերի «Բոն վախենում է» ֆիլմը գիտի, թե որտեղ է ծնվում սարսափը
18:28 2023-06-28

Երիտասարդ ու խիստ խոստումնալից ռեժիսոր Արի Ասթերին հանդիսատեսը ծանոթ է 2018-ին էկրաններ բարձրացած «Ժառանգական» (Hereditary) սարսափ ֆիլմով (որն այն պահին A24 ստուդիայի ամենաթանկարժեք ֆիլմն էր), ինչպես նաև 2019-ի «Արևահավասար» (Midsommar) դիցաբանական հորրորով։ Առաջինում Ասթերն ուսումնասիրում էր ընտանեկան հարաբերությունների մեջ զարհուրելիի ու սարսափելիի ներթափանցման հետևանքները, իսկ երկրորդում` ավելի մեծ ընտանիք օտարների թափանցման հետևանքները։ Ընտանիքի թեման կենտրոնական …

Գիլյերմո Դել Տորոն ժամանակակից անիմացիան «էմոցիոնալ պոռնոգրաֆիա» է անվանել
10:52 2023-06-18

Ռեժիսոր Գիլյերմո Դել Տորոն World of Reel-ին հայտնել է, որ նախատեսում է վերջին մի քանի ֆիլմերի ավարտից հետո աշխատել անիմացիայի շուրջ: «Ինձ համար անիմացիան արվեստի ամենամաքուր ձևն է և գողացվել է մի խումբ խուլիգանների կողմից: Մենք պետք է փրկենք այն: Եվ ես կարծում եմ, որ մենք կարող ենք շատ լավ բաներ բերել անիմացիոն աշխարհ»,- ասել …