Walt Disney ընկերությունը հաստատել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի վեցերորդ մասի սցենարը
Դիտումներ՝ *
18:49 2023-09-06

Walt Disney-ը հաստատել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի վեցերորդ մասի սցենարը։ Ռեժիսոր Քրեյգ Մազինը Los Angeles Times-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես են ընթանում նախագծի սցենարի վրա աշխատանքը։

Ընկերությունը որոշ գաղափարներ անվանել է «չափազանց տարօրինակ», բայց, չնայած դրան, համաձայնել է սցենարը գործի դնել: Միեւնույն ժամանակ, սցենարիստների լայնածավալ գործադուլների պատճառով կինոնկարի արտադրության լայնածավալ գործընթացը դեռ չի կարող գործարկվել։

«Մենք կարծում էինք, որ Walt Disney ընկերությունը երբեք չի ստանձնի այն, բայց բոլորը հավանություն տվեցին: Սա ֆանտաստիկ, բայց չափազանց տարօրինակ սցենար է: Հիմա բոլորը սպասում են գործադուլների ավարտին»,- իրավիճակը մեկնաբանել է ռեժիսորը։

Հայտնի է, որ վերջին ֆիլմը մեծ հաջողություն չի ունեցել հանդիսատեսի շրջանում։ Մեյզինը չի բացառում Ջոնի Դեփի հնարավոր մասնակցությունը սագայի ապագա ֆիլմերում, ինչը կարող է լավ ազդել ֆրանշիզայի հանրաճանաչության վրա։

Ամենաընթերցված