ՍՊՈՐՏ

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. Forbes
13:31 2023-10-16

«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Forbes-ի վարկածով առաջին տեղն է զբաղեցրել 2023 թվականի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշում։ Ամենամյա վարկանիշը հրապարակված է ամսագրի կայքում։ 38-ամյա պորտուգալացու եկամուտը գնահատվում է 260 միլիոն դոլար՝ առանց հարկերի և գործակալի վճարների։ Դրանցից 200 միլիոնը աշխատավարձն է, 60 միլիոնը՝ հովանավորչական պայմանագրերը։ Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցրել է Արգենտինայի …

ԱԱ-2030-ը կանցկացվի 6 երկրում
20:25 2023-10-04

Մարոկկոն, Իսպանիան ու Պորտուգալիան համատեղ կանցկացնեն ֆուտբոլի 2030թ․ աշխարհի առաջնությունը, հաղորդում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կայքը։ Աշխարհի առաջնության 100-ամյակի առթիվ առաջին երեք հանդիպումները կընդունեն Ուրուգվայը, Արգենտինան ու Պարագվայը։ Աշխարհի առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1930 թվականին Ուրուգվայում։ 2030թ․ աշխարհի առաջնության բացման հանդիպումը տեղի կունենա Ուրուգվայում այդ երկրի հավաքականի մասնակցությամբ։ Արգենտինայում եւ Պարագվայում տեղի կունենան մեկական …

FIFA The Best. Տարվա լավագույն մարզիչի մրցանակի 5 հավակնորդները
19:50 2023-09-14

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է տարվա լավագույն մարզիչի մրցանակի (FIFA The Best) հավակնորդներին։ Մրցանակին հավակնում են Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին, Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին, Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» նախկին գլխավոր …

Նշվել է սպորտին վարժվելու և նիհարելու հեշտ միջոց
15:12 2023-09-14

Տասը րոպեանոց կարճատև մարզումները մարմնին բերում են նույն օգուտները, ինչ լիարժեք վարժությունը, ասում է սննդաբան Մայքլ Մոսլին։ Նրա կարծիքը և այլ փորձագետների արձագանքները ֆիզիկական ակտիվության այս մոտեցման վերաբերյալ տեղ են գտել Daily Mirror-ի հոդվածում: Մոսլին խորհուրդ է տվել օրական երեք մարզում կատարել՝ յուրաքանչյուրը տասը րոպե տևողությամբ: Նրա կարծիքով՝ այս մեթոդը հեշտացնում է ընտելանալ սպորտին և …

Էրլինգ Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ
19:46 2023-06-07

Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն է, CIES Football Observatory-ի վարկածով։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 245,1 միլիոն եվրո է։ Երկրորդ տեղում է Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» 22-ամյա բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը՝ 196,3 միլիոն եվրո։ Երրորդը Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» 21-ամյա անգլիացի հարձակվող Բուկայո Սական է՝ 195,8 …
Ամենաընթերցված