FIFA The Best. Տարվա լավագույն մարզիչի մրցանակի 5 հավակնորդները
Դիտումներ՝ *
19:50 2023-09-14

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է տարվա լավագույն մարզիչի մրցանակի (FIFA The Best) հավակնորդներին։

Մրցանակին հավակնում են Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին, Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին, Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ, Իտալիայի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին եւ Լոնդոնի «Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ, հույն Անգելոս Պոստեկոգլուն, որի ղեկավարությամբ «Սելթիկն» անցած մրցաշրջանում դարձել է Շոտլանդիայի չեմպիոն։

Երկրպագուները քվեարկությանը կարող են մասնակցել ՖԻՖԱ-ի կայքում։

Ամենաընթերցված