Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. Forbes
Դիտումներ՝ *
13:31 2023-10-16

«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Forbes-ի վարկածով առաջին տեղն է զբաղեցրել 2023 թվականի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշում։

Ամենամյա վարկանիշը հրապարակված է ամսագրի կայքում։

38-ամյա պորտուգալացու եկամուտը գնահատվում է 260 միլիոն դոլար՝ առանց հարկերի և գործակալի վճարների։ Դրանցից 200 միլիոնը աշխատավարձն է, 60 միլիոնը՝ հովանավորչական պայմանագրերը։

Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցրել է Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին (135 մլն՝ 65 մլն աշխատավարձ + 70 մլն հովանավորչական պայմանագրեր)։

Երրորդ տեղում Բրազիլիայի հավաքականի և «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարն է (112 մլն՝ 90 մլն + 32 մլն)։

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն չորրորդն է վարկանիշում (110 միլիոն դոլար՝ 90 միլիոն դոլար + 20 միլիոն դոլար):

Լավագույն 10-յակում են նաև ֆրանսիացի Կարիմ Բենզեման (Ալ Իթթիհադ, 106 մլն դոլար), նորվեգացի Էրլինգ Հոլանդը (Մանչեսթեր Սիթի, 58 մլն), Մոհամեդ Սալահը (Լիվերպուլ, 53 մլն), Սադիո Մանեն (Ալ Նասր, 52 մլն), Կևին Դե Բրույնեն (Մանչեսթեր Սիթի, 39 մլն) և Հարի Քեյնը (Բավարիա, 36 մլն)։

Ամենաընթերցված