Կինո

«Գահերի խաղի» աստղը կմարմնավորի Օսկար Ուայլդի կնոջը
19:36 2022-11-07

Էմիլիա Քլարքը կմարմնավորի Օսկար Ուայլդի կնոջը՝ Կոնստանս Լլոյդին՝ Սոֆի Հայդի «Իդեալական կինը» պատմական դրամայում, հայտնում է Variety-ն։ Լլոյդը գրող և ֆեմինիստ էր։ Նա պայքարել է, որ կանայք կարողանան հարմարավետ հագուստ կրել, այլ ոչ «խեղդող վիկտորիանական զգեստներ», նշվում է հրապարակման մեջ: Կոնստանսն ամուսնացել է Ուայլդի հետ 1884 թվականին: Զույգն ունեցել է երկու որդի։ Էմիլի Քլարքն առավել …

Նոյեմբերի սերիալները․ «Թագը», «1899» և Թիմ Բարթոնի «Ուենսդեյը»
13:09 2022-11-07

Կյանքն առանց սերիալների` կյանք չէ: Առանձնացրել ենք նոյեմբերին սպասվող 10 հիմնական սերիալները՝ «Թագ»-ի հինգերորդ սեզոնից մինչև Թիմ Բարթոնի «Ուենսդեյ»-ը: 1. Թագը / The Crown, 5-րդ սեզոն Netflix – նոյեմբերի 9 Բրիտանական թագավորական ընտանիքի կյանքի մասին պատմող սերիալի նոր եթերաշրջանը նվիրված է սկանդալային 1990-ականներին. Եղիսաբեթ II-ի երեխաները մեկը մյուսի հետևից ամուսնալուծվում են, Վինձորի ամրոցում հրդեհ է, …

Նոր կադրեր «La La Land»-ի հեղինակի «Բաբելոն» ֆիլմից
15:47 2022-11-05

«La La Land»-ի ռեժիսոր Դեմիեն Շազելի նոր ֆիլմը՝ «Բաբելոն»-ը, ունի 3 ժամ 8 րոպե տևողություն: Համացանցում են հայտնվել նոր կադրեր սպասվող ֆիլմից: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1920-ականների Հոլիվուդում, երբ կինոարդյունաբերությունը շրջադարձային փուլում է՝ անցում համրից դեպի հնչուն կինոյի: Սյուժեի կենտրոնում կլինի մի քանի դերասան, որոնց հաջողակ կարիերան վտանգի տակ է սանձարձակ ապրելակերպի և կրիմինալի …

25 տարի անց. «Տիտանիկ»-ի նկարահանումների կուլիսային գաղտնիքները
14:45 2022-11-05

25 տարի է անցել այն պահից, երբ Ջեյմս Քեմերոնն աշխարհին նվիրեց իր էպիկական լիամետրաժ գլուխգործոցը: «Տիտանիկ» ֆիլմը պատմում է 1912 թվականին համանուն նավի օվկիանոս դուրս գալու ու խորտակման ողբերգական պատմությունը։ Պատմական իրադարձության ժամանակ գեղարվեստական պատմություն պատմելը կախարդանք է ավելացրել ֆիլմին՝ գրավելով հանդիսատեսի և քննադատների սրտերը: Այն ահռելի հաջողություն ունեցավ և արժանացավ «Օսկար»-ի, իսկ ավելի կոնկրետ՝ …

Netflix-ը չեղարկել է «Winx» մուլտֆիլմի հիման վրա նկարահանված սերիալը
20:48 2022-11-03

Netflix հոսքային հարթակը դադարեցրել է «Fate: The Winx Saga» սերիալի շարունակությունը, հայտնել է նախագծի հեղինակ Բրայան Յանգը։ Յանգը նշել է, որ հպարտանում է նկարահանող խմբով և կատարած աշխատանքով։ Նրա խոսքով՝ թիմը մեծ ջանքեր է գործադրել աշխարհն ու կերպարները ստեղծելու համար։ Ռեժիսորը շնորհակալություն է հայտնել հանդիսատեսին և սերիալի երկրպագուներին։ «Դա զարմանալի չորս տարի էր: Հուսով եմ՝ …