Կինո

Կիանու Ռիվզը կնկարահանվի ԴիԿապրիոյի և Սկորսեզեի՝ սերիական մարդասպանի մասին պատմող սերիալում
13:37 2022-08-09

Կիանու Ռիվզը կնկարահանվի «Սատանան Սպիտակ քաղաքում» գրքի ադապտացիայի մեջ։ Ժապավենի պրոդյուսերների թվում են Մարտին Սկորսեզեն և Լեոնարդո ԴիԿապրիոն, գրում է Deadline-ը։ Գրքի հեղինակը Էրիկ Լարսոնն է։ Նրա ոչ գեղարվեստական «Սատանան Սպիտակ քաղաքում» գիրքը պատմում է իր հետքը պատմության մեջ թողնել ցանկացող ճարտարապետ Դենիել Հադսոն Բերնհեմի և սերիական մարդասպան Հենրի Հոլմսի մասին: Սերիալը կունենա ութ դրվագ։ …

Ջեյմս Ֆրանկոն ֆիլմում կմարմնավորի Ֆիդել Կաստրոյին
09:14 2022-08-09

Ջեյմս Ֆրանկոն կմարմնավորի Ֆիդել Կաստրոյին Միգել Բարդեմի «Կուբայի Ալինա» ֆիլմում, գրում է Deadline-ը։ Ֆիլմը պատմելու է Կաստրոյի և Նատալյա Ռևուելտա Կլիվեսի դստեր՝ Ալինա Ֆերնանդեսի մասին։ Նա լույս աշխարհ է եկել, երբ նրա ծնողներն արդեն ամուսնացած էին ուրիշների հետ: Ալինան տասը տարեկանում իմացել է, թե ով է իր հայրը։ Չափահաս տարիքում նա քննադատել է Կաստրոյին։ Կուբայում …

Ջարեդ Լետոն կմարմնավորի ուրվականի դիսնեյյան ֆիլմում
07:30 2022-08-09

Ջարեդ Լետոն և Ջեյմի Լի Քյորթիսը կնկարահանվեն Դիսնեյի «Ուրվականներով առանձնատուն» ատրակցիոնի նոր ֆիլմում, հայտնում է Entertainment Weekly-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Լետոն կխաղա ուրվականի դեր, իսկ Քյորթիսը հանդես կգա մեդիումի դերում: Ֆիլմի ռեժիսորը Ջասթին Սիմիենն է։ Ֆիլմում կնկարահանվեն նաև Ռոզարիո Դոուսոնը, Լաքիթ Սթենֆիլդը, Օուեն Ուիլսոնը, Դենի Դե Վիտոն, Թիֆանի Հեդիշը և այլք։ Սյուժեն կենտրոնանում է մոր …

Կինոարտադրության հանճարը. Քրիստոֆեր Նոլան
14:47 2022-08-08

Քրիստոֆեր Նոլանն անուն է, որը չես կարող անտեսել, նույնիսկ եթե չես դիտել նրա ֆիլմերից և ոչ մեկը: Նոլանը բրիտանա-ամերիկացի սցենարիստ է, պրոդյուսեր և, կարելի է ասել, 21-րդ դարի ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկը: Անկասկած, նա իր սերնդի՝ կոմերցիոն առումով ամենահաջողակ ռեժիսորներից մեկն է, «Օսկար»-ի 11-ակի դափնեկիր, որի բոլոր ֆիլմերը միասին ամբողջ աշխարհում հավաքել են ավելի քան 5 …

Արևով լի ֆիլմեր, որոնք պարտադիր են ամառային արձակուրդներին դիտելու համար
14:28 2022-07-30

Օգոստոսը կատարյալ շրջան է երբևէ նկարահանված ամառային ֆիլմերին անդրադառնալու համար: «Տաղանդավոր միստր Ռիփլին», «The Talented Mr Ripley» (1999) Պատրիսիա Հայսմիթի 1950-ականների նուար վեպի հոլիվուդյան ադապտացիան ներ կայացնում է գենետիկորեն օրհնված, ֆենոմենալ հարուստ 20-ամյա մարդկանց, որոնք արևայրուք են ստանում սիցիլիական ափին, ընթրիքներ կազմակերպում այգում և նավարկում բյուրեղյա կապույտ Միջերկրական ծովում: «Եվ քո մորը նույնպես», «Y Tu …
Ամենաընթերցված