Կիանու Ռիվզը կնկարահանվի ԴիԿապրիոյի և Սկորսեզեի՝ սերիական մարդասպանի մասին պատմող սերիալում
Դիտումներ՝ *
13:37 2022-08-09

Կիանու Ռիվզը կնկարահանվի «Սատանան Սպիտակ քաղաքում» գրքի ադապտացիայի մեջ։ Ժապավենի պրոդյուսերների թվում են Մարտին Սկորսեզեն և Լեոնարդո ԴիԿապրիոն, գրում է Deadline-ը։

Գրքի հեղինակը Էրիկ Լարսոնն է։ Նրա ոչ գեղարվեստական «Սատանան Սպիտակ քաղաքում» գիրքը պատմում է իր հետքը պատմության մեջ թողնել ցանկացող ճարտարապետ Դենիել Հադսոն Բերնհեմի և սերիական մարդասպան Հենրի Հոլմսի մասին:

Սերիալը կունենա ութ դրվագ։ Արտադրությունը կսկսվի մինչև հաջորդ տարի։

Սերիալի պրեմիերան նախատեսված է 2024 թվականին։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ © AP Photo / Invision/Jordan Strauss

168.am