Օգոստոսը կատարյալ շրջան է երբևէ նկարահանված ամառային ֆիլմերին անդրադառնալու համար:
«Տաղանդավոր միստր Ռիփլին», «The Talented Mr Ripley» (1999)
Պատրիսիա Հայսմիթի 1950-ականների նուար վեպի հոլիվուդյան ադապտացիան ներ
կայացնում է գենետիկորեն օրհնված, ֆենոմենալ հարուստ 20-ամյա մարդկանց, որոնք արևայրուք են ստանում սիցիլիական ափին, ընթրիքներ կազմակերպում այգում և նավարկում բյուրեղյա կապույտ Միջերկրական ծովում:
«Եվ քո մորը նույնպես», «Y Tu Mamá También» (2001)
Ալֆոնսո Կուարոնը հարգանքի տուրք է մատուցել իր հայրենի Մեքսիկային «Y Tu Mamá También» ժապավենով: Հազարամյակի վերջին երկրում աջակողմյան պոպուլիզմի վերելքի ժամանակաշրջանում տեղի ունեցող դրաման դեռահաս տղաների՝ Խուլիոյի և Տենոչի մասին է, որոնք Տենոչի զարմիկի կնոջ՝ Լուիզայի հետ ճամփորդում են մեքսիկական գյուղերով. Կախարդական լողափ, որը հայտնի է որպես Բոկա դել Սիելո կամ «Դրախտի դարպասներ»: Տղաները սիրահարվում են աղջկան՝ հիմք դնելով ամառային ամենախճճված սիրավեպի, որ կարելի է պատկերացնել:
«Կանչիր ինձ քո անունով», «Call Me By Your Name» (2017)
Ոչ ոք Լուկա Գուադանինոյի նման արձակուրդների մասին ֆիլմեր չի նկարում: Օրինակ՝ 2015-ի «A Bigger Splash»-ը՝ հիմնված «La Piscine» ֆիլմի սյուժեի վրա՝ Թիլդա Սուինթոնի, Ռալֆ Ֆայնսի և Դակոտա Ջոնսոնի մասնակցությամբ: Իտալական ռոմանտիկ շունչ վայելելու համար, այնուամենայնիվ, դիտեք «Call Me By Your Name» կինոնկարը՝ նկարահանված հյուսիսային Լոմբարդիայում՝ Շվեյցարիայի սահմանի մոտ: Տեսարանների մեծ մասը տեղի են ունենում Մոսկացանոյում գտնվող 16-րդ դարի Albergoni վիլլայում:
«Արևածագից առաջ», «Before Sunrise» (1995)
Ռիչարդ Լինքլեյթերի «Dazed and Confused»-ին հաջորդող ֆիլմում Իթան Հոուքը մարմնավորում է ամերիկացի զբոսաշրջիկի, որն ամառային ուսապարկով շրջում է Եվրոպայում, մինչդեռ Ժյուլի Դելփին հայտնվում է Սելինի դերում՝ գեղեցիկ ֆրանսիացի աղջկա, որը վերադառնում է Փարիզ՝ իր տատիկին այցելելուց հետո: Վիեննայում իջնելով գնացքից՝ նրանք միասին անցկացնում են 24 ժամ, որը փոխում է նրանց կյանքը․․․ Ավստրիայի շքեղ տեսարանները «կստիպեն» ձեզ գումար հավաքել՝ ուղևորվելու այնտեղ:
2004 թվականին նկարահանվել է «Մայրամուտից առաջ» ֆիլմը, որը պատմում է առաջին ֆիլմից («Արևածագից առաջ») ինը տարի անց տեղի ունեցող իրադարձությունները։ Իսկ 2013 թվականին կայացել է «Մինչ կեսգիշեր» կամ «Կեսգիշերից առաջ» ֆիլմի պրեմիերան, որը առաջին երկու ֆիլմերի շարունակությունն է և նկարահանվել է կրկին ինը տարի անց։
«Հռոմեական արձակուրդ», «Roman Holiday» (1953)
Օդրի Հեփբերնի մասնակցությամբ ֆիլմերը դասական ֆիլմերի ցանկացած ցանկում ընդգրկելը սովորական բան է դարձել: Հռոմում և դրա շրջակայքում նկարահանված ֆիլմում Հեփբերնը մարմնավորում է արքայադուստր Աննային, որն Իտալիայի մայրաքաղաք այցի ժամանակ փախչում է՝ սեփական պայմաններով ապրելու հույսով: Ամերիկյան լրատվական ծառայության լրագրող Ջոյին մարմնավորում է Գրեգորի Պեկը: Եթե երբևէ մտածել եք, թե որտեղից է ի հայտ եկել Իտալիայում Vespa-ով շրջող զբոսաշրջիկների կարծրատիպը, ահա և պատասխանը: