Ջարեդ Լետոն և Ջեյմի Լի Քյորթիսը կնկարահանվեն Դիսնեյի «Ուրվականներով առանձնատուն» ատրակցիոնի նոր ֆիլմում, հայտնում է Entertainment Weekly-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Լետոն կխաղա ուրվականի դեր, իսկ Քյորթիսը հանդես կգա մեդիումի դերում:
Ֆիլմի ռեժիսորը Ջասթին Սիմիենն է։ Ֆիլմում կնկարահանվեն նաև Ռոզարիո Դոուսոնը, Լաքիթ Սթենֆիլդը, Օուեն Ուիլսոնը, Դենի Դե Վիտոն, Թիֆանի Հեդիշը և այլք։
Սյուժեն կենտրոնանում է մոր (Դոուսոնի) պատմության վրա, ով փորձում է վտարել ուրվականներին իր նոր տնից:
«Ուրվականներով առանձնատուն» ատրակցիոնը բացվել է Կալիֆոռնիայի Դիսնեյլենդում 1969 թվականին:
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2023 թվականի մարտի 10-ին։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am