Հայկական լեռնաշխարհում վեմագիր արձանագրություններ են հայտնաբերվել, որոնք հարուստ տեղեկություններ են տալիս մեղվի մասին։ Արցախի Հադրութի շրջանի Ազոխի գյուղի դամբանաթմբերի պեղումների ժամանակ քարայրերից մեկում հայտնաբերվել են վայրի մեղրի որսով զբաղվող մարդկանց պատկերներ։ Նույն տեղում հայտնաբերվել են նաեւ 300.000 տարի առաջ ապրած մարդու մնացորդներ։ Սյունիքի Ուղտասարի ժայռերին պատկերված մեղվապատկերները թվագրվում են մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներով։ Հույն պատմագիր Քսենոֆոնը …