Ալկոհոլն ամենավտանգավոր ըմպելիքն է տարեցների համար, «Մոսկվա-24»-ին ասել է սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Գինզբուրգը։ Նրա խոսքով՝ ալկոհոլն արագացնում է սրտի աշխատանքը եւ մեծացնում թթվածնի կարիքը։ «Իսկ եթե մարդն աթերոսկլերոզ ունի, որը սովորաբար նկատվում է տարեցների մոտ, ապա կտրուկ մեծանում է անոթային աղետների, մասնավորապես՝ սրտի կաթվածի վտանգը»,- ասել է սննդաբանը։ Փոխարենը մասնագետը խորհուրդ …