Ո՞րն է ամենավտանգավոր ըմպելիքը տարեցների համար
Դիտումներ՝ *
22:44 2022-08-24

Ալկոհոլն ամենավտանգավոր ըմպելիքն է տարեցների համար, «Մոսկվա-24»-ին ասել է սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Գինզբուրգը։

Նրա խոսքով՝ ալկոհոլն արագացնում է սրտի աշխատանքը եւ մեծացնում թթվածնի կարիքը։

 

«Իսկ եթե մարդն աթերոսկլերոզ ունի, որը սովորաբար նկատվում է տարեցների մոտ, ապա կտրուկ մեծանում է անոթային աղետների, մասնավորապես՝ սրտի կաթվածի վտանգը»,- ասել է սննդաբանը։

Փոխարենը մասնագետը խորհուրդ է տալիս խմել կանաչ թեյ, որը դանդաղեցնում է ծերացման գործընթացը, ինչպես նաեւ օգտակար նյութերով հարուստ հատապտղային մորսեր ընմպել։

«Դրանք պետք է առանց շաքարի լինեն, քանի որ քաղցր ըմպելիքները երկրորդ ամենավտանգավոր բանն են տարեցների համար»,- նախազգուշացրել է բժիշկը։