Ավոկադոյի օգտակար հատկությունները
Դիտումներ՝ *
23:21 2022-08-19

Սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը  ադրադառնալով ավոկադոյի օգտակար հատկություններին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էսպես սննդարար ու օգտակար, չեզոք համով՝ ինչ կուզես հետը կանես

Ինչպես տանը հասունացնել խակ-պինդը, հիմնականում էդպես էլ մեզ մոտ վաճառում են։

Պահում եմ թղթե տոպրակում, ոչ սառանարանում, հենց նկարի նման հասունանում է։

Իսկ բացի մյուս օգտակար հատկություններից, որոնց չեմ թվում, որովհետև արդեն գիտեք, ասեմ միայն հիանալի կալիումի աղբյուր է , նույնիսկ բանանից առավել, այնպես որ կարելի օգտագործել կալիումական բեռնաթափման օրերին, տալ սիրտ անոթային հիվանդներին, հատկապես զարկերակային գերճնշմամբ տառապողներին։

Ավոկադոն նույն բուսաբանական ընտանիքից է,  ինչ դարչինն ու դափնին»։