1. Տորտիլիա Փոքրիկ բլիթը՝ պատրաստված եգիպտացորենի կամ ցորենի ալյուրից, մեքսիկական ազգային կերակրատեսակն է: Տոտիլիան հիմք է հանդիսանում շատ այլ կերակրատեսակների համար: Բացի այդ, տորտիլիաները հաճախ մատուցվում են հացի փոխարեն: 2. Գուակամոլե Սառը նախուտեստը պատրաստվում է ավոկադոյի խյուսային միջուկից, լոլիկի, գինձի, լայմի հյութի և այլ բանջարեղենի ու համեմունքների ավելացմամբ: Ունի թանձր սոուսի խտություն: Մեքսիկական ազգային խոհանոցի …