Մեքսիկական խոհանոցի թոփ տասնյակը
Դիտումներ՝ *
12:56 2022-10-16

1. Տորտիլիա

Փոքրիկ բլիթը՝ պատրաստված եգիպտացորենի կամ ցորենի ալյուրից, մեքսիկական ազգային կերակրատեսակն է: Տոտիլիան հիմք է հանդիսանում շատ այլ կերակրատեսակների համար: Բացի այդ, տորտիլիաները հաճախ մատուցվում են հացի փոխարեն:

2. Գուակամոլե

Սառը նախուտեստը պատրաստվում է ավոկադոյի խյուսային միջուկից, լոլիկի, գինձի, լայմի հյութի և այլ բանջարեղենի ու համեմունքների ավելացմամբ: Ունի թանձր սոուսի խտություն: Մեքսիկական ազգային խոհանոցի ճաշատեսակը, ենթադրաբար, ունի ացտեկական արմատներ:

3. Ֆահիտաս

Տորտիլիայի մեջ փաթաթված բանջարեղեն և շերտատված և գրիլի վրա տապակված միս: Հիմնականում օգտագործվում է տավարի միս, բայց ուտեստը կարող է պատրաստվել նաև խոզի և հավի մսով: Մսին հիմնականում ավելացնում են թթվասեր, գուակամոլե, սալսա, պանիր և լոլիկ: Ի տարբերություն բուրիտոյի, որը մատուցվում է արդեն լցոնված, ֆահիտասի համար միջուկը մաուցվում է տորտիլիայից առանձին, և յուրաքանչյուրն ինքն է ընտրում՝ ինչ լցնել տորտիլիայի մեջ:

4. Չիլի կոն կարնե

Իսպաներենից թարգմանաբար նշանակում է՝ «չիլին՝ մսի հետ»: Հիմնական բաղադրիչներն են կծու պղպեղը և մսի ֆարշը: Կարող է ավելացվել նաև սոխ, սխտոր, լոլիկ, քաղցր պղպեղ և լոբի:

5. Սոուս սալսա

Մեքսիկական խոհանոցի ավանդական սոուսը պատրաստվում է լոլիկից և չիլիից, որոնց ավելացվում է համեմ, սոխ, սխտոր և սև աղացած պղպեղ:

6. Բուրիտո

Մեքսիկական ուտեստ, որը պատկանում է արագ սննդի ուտեստների դասին: Բուրիտոն իրենից ներկայացնում է տորտիլիա՝ լցոնված տարբեր համեմունքներով, աղացած մսով, լոբիով, բրնձով, լոլիկով, ավոկադոյով և պանրով: Կարելի է ավելացնել նաև գազար, թթվասեր և հալապենյո:

7. Կեսադիլիա

Մեքսիկական խոհանոցի ուտեստը պատրաստվում է տորտիլիայից և լցոնվում է պանրով: Կեսադիլիայի պատրաստման համատ տորտիլիան ծալվում է մեջտեղից, լցոնվում է պանրով և տապակվում կրակի վրա, մինչև պանրի լրիվ հալվելը: Միջուկի մեջ հնարավոր է ավելացնել նաև միս, չորիզո, բանջարեղեն, սունկ, կարտոֆիլ և այլ բաղադրիչներ:

8. Սևիչե

Ձկից կամ ծովամթերքներից պատրաստված ուտեստի դասական բաղադրատոմսն իրենից ներկայացնում է մանր կտրատված տարբեր տեսակի ձկների հում փափկամիս՝ մարինացված լայմի հյութի մեջ: Դրանից հետո մարինացված ձկանն ավելացվում է շերտատած սոխ, երբեմն նաև՝ ռոկոտտի (կծու պղպեղ):

9. Ապուր պոսոլե

Ավանդական մեքսիկական ուտեստն իրենից ներկայացնում է եգիպտացորենով և մսով պինդ ապուր: Մատուցելիս կարելի է ավելացնել սոխ, հազար, բողկ, ավոկադո, կիտրոնի հյութ, օրեգանո, պանիր և պղպեղ:

10. Տապակած բանան

Մեքսիկական ազգային խոհանոցի ամենահայտնի աղանդերներից մեկը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am