ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ո՞ր մթերքներն են նպաստում քնի որակի լավացմանը
19:26 2023-05-29

Սննդակարգն ազդում է քնի որակի վրա, հետեւաբար, քունը կարելի է բարելավել՝ ուտելով այս կամ այն մթերքը, կարծում են սննդաբանները եւ Honestly Nutrition ու The Good Sleep Clinic ընկերությունների մասնագետները։ DailyMail-ի հետ զրույցում նրանք նշել են յոթ մթերքներ, որոնք օգնում են ավելի լավ քնել։ Դրանց մեջ են պանիրը, բալը, շաքարի ցածր պարունակությամբ ամբողջահատիկները, բանանը, նուշը, ինչպես …

Թեյը բարելավում է սրտամկանի աշխատանքը
14:30 2023-05-26

Բժիշկ Թիմ Բոնդի պնդմամբ՝ թեյը ոչ միայն ընդհանուր ամրապնդող ազդեցություն է ունենում, այլև նպաստում է սրտամկանի աշխատանքի բարելավմանը, գրում է Journal of Cardiovascular Pharmacology-ն։ Մասնագետի խոսքով՝ թեյը պարունակում է ֆլավանոլներ, որոնք մեղմորեն կարգավորում են զարկերակային ճնշումը և արյան մեջ շաքարի մակարդակը։ Այս նյութերը կարող են նվազեցնել օրգանիզմում բորբոքումների մակարդակն ու խոլեստերինի մակարդակը, իսկ այդ ամենը …

Որն է սուրճի օրական թույլատրելի չափաբաժինը
14:33 2023-05-14

Կոֆեինի չարաշահումը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա։ Այս մասին life.ru-ի հետ զրույցում ասել է թերապևտ, սննդաբան Ելենա Տիխոմիրովան։ Բժշկի խոսքով՝ օրական կարելի է խմել առավելագույնը չորս բաժակ սուրճ։ Այս քանակությունը չգերազանցելու դեպքում այն բացասաբար չի անդրադառնա ինքնազգացողության վրա։ «Կան մարդիկ, ովքեր զգայուն են սուրճի նկատմամբ։ Կոֆեին և կոֆեին պարունակող մթերք օգտագործելու դեպքում նրանց մոտ …

Նշվել են առողջ սննդի անցնելու պարզ միջոցներ
15:04 2023-04-25

Ամերիկացի սննդագետները մշակել են մի շարք պարզ հանձնարարականներ, որոնք թույլ կտան առողջ սննդի անցնել առանց խիստ սահմանափակումների, գրել է Medicalxpress-ը: Այսպես, առաջին հերթին սննդագետները խորհուրդ են տալիս հրաժարվել սպիտակ հացից՝ հօգուտ ամբողջահատիկ հացի: Երկրորդ, խորհուրդ է տրվում ուտել ավելի շատ ծովամթերք եւ կրճատել կարմիր մսի (խոզի, տավարի եւ ոչխարի մսի), ինչպես նաեւ վերամշակված մսից մթերքների …

Սննդամթերքի որ տեսակներն է հարկավոր ներառել գարնանային սննդակարգում
23:00 2023-03-30

Գարնանային սննդակարգը կազմելիս հարկավոր է անպայման շեշտը դնել կանաչ տերևավոր բանջարեղենի և բողկի վրա։ Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ, սննդաբան Ելենա Մանիլոն։ «Դա կարող է լինել սպանախ, չինական կաղամբ, սեզոնային տերևավոր աղցանները: Հիանալի համային հատկանիշներով է օժտված պրասը։ Այն պարունակում է B խմբի վիտամիններ, կալիում, մագնեզիում և ֆոսֆոր, ինչը կօգնի նյարդային համակարգին …