Թեյը բարելավում է սրտամկանի աշխատանքը
Դիտումներ՝ *
14:30 2023-05-26

Բժիշկ Թիմ Բոնդի պնդմամբ՝ թեյը ոչ միայն ընդհանուր ամրապնդող ազդեցություն է ունենում, այլև նպաստում է սրտամկանի աշխատանքի բարելավմանը, գրում է Journal of Cardiovascular Pharmacology-ն։

Մասնագետի խոսքով՝ թեյը պարունակում է ֆլավանոլներ, որոնք մեղմորեն կարգավորում են զարկերակային ճնշումը և արյան մեջ շաքարի մակարդակը։ Այս նյութերը կարող են նվազեցնել օրգանիզմում բորբոքումների մակարդակն ու խոլեստերինի մակարդակը, իսկ այդ ամենը բարենպաստ ազդեցություն է ունենում սրտամկանի աշխատանքի վրա։ Բացի այդ, ֆլավոնոլներն ունեն նաև հակաօքսիդանտային ազդեցություն։

Ըստ Բոնդի՝ օգտակար հատկություններով օժտված է ինչպես կանաչ, այնպես էլ սև թեյը։ Ինչ վերաբերում է ըմպելիքի ծավալին, ապա դրական արդյունքի հասնելու համար մասնագետը խորհուրդ է տալիս օրական 3-4 բաժակ թեյ խմել։