Ո՞ր մթերքներն են նպաստում քնի որակի լավացմանը
Դիտումներ՝ *
19:26 2023-05-29

Սննդակարգն ազդում է քնի որակի վրա, հետեւաբար, քունը կարելի է բարելավել՝ ուտելով այս կամ այն մթերքը, կարծում են սննդաբանները եւ Honestly Nutrition ու The Good Sleep Clinic ընկերությունների մասնագետները։ DailyMail-ի հետ զրույցում նրանք նշել են յոթ մթերքներ, որոնք օգնում են ավելի լավ քնել։

Դրանց մեջ են պանիրը, բալը, շաքարի ցածր պարունակությամբ ամբողջահատիկները, բանանը, նուշը, ինչպես նաեւ մագնիումով եւ օմեգա-3-ով հարուստ մթերքները։

«Պանիրը եւ այլ կաթնամթերքները պարունակում են տրիպտոֆան՝ ամինաթթու, որն օգնում է ավելի լավ քնել, եւ կալցիում, որն օգնում է նվազեցնել սթրեսը։

Բալը մելատոնինի (քնի հորմոն) արտադրությունը խթանող բնական աղբյուր է, իսկ ոչ քաղցր ամբողջահատիկները եւ բանանը՝ տրիպտոֆանի։

Եթե խոսենք այն մթերքների մասին, որոնք հարուստ են մագնիումով, ապա դրանց մեջ են մտնում արեւածաղկի սերմերը, սպանախը, նուշը եւ դառը շոկոլադը։ Օմեգա-3-ը պարունակվում է ձկների, չիայի եւ կտավատի սերմերի մեջ։

Մասնագետները խորհուրդ են տալիս սննդի վերջին ընդունումը նախատեսել քնելուց գոնե երկու ժամ առաջ, որպեսզի արյան մեջ շաքարը եւ մարմնի ջերմաստիճանը չբարձրանա, որոնք կարող են առաջանալ մարսողության ժամանակ», նշել են մասնագետները։

Բացի այդ, արժե խուսափել ճարպոտ եւ կծու ուտելիքից։ Մասնագետների խոսքով՝ այն կարող է այրոց եւ ստամոքսի խանգարում առաջացնել, ինչը կարող է խանգարել քնին, ինչպես եւ ալկոհոլը, կոֆեինն ու ծխախոտը։