Սեպտեմբերի 30-ին, հայ մեծագույն ռեժիսորներից մեկի՝ Հենրիկ Մալյանի ծննդյան օրն է: Անվանի կինոբեմադրիչը կդառնար 97 տարեկան: Իր մասին Մալյանն ասել է «Ես աշխարհում համարյա ոչինչ չգիտեմ: Ֆիզիկայի, քիմիայի, հանրահաշվի, երկրաչափության բարդ հարցերից մինչև կենցաղային ամենապարզ հարցերից ես գլուխ չեմ հանում: Այսպես, երբեք չընկալեցի տասնորդական կոտորակները, գլուխ չհանեցի սինուսից ու կոսինուսից, Մենդելեևի աղյուսակից, էլեկտրականությունից, Նյուտոնի օրենքից, …