ՄՇԱԿՈՒՅԹ

Netflix-ը չեղարկել է «Winx» մուլտֆիլմի հիման վրա նկարահանված սերիալը
20:48 2022-11-03

Netflix հոսքային հարթակը դադարեցրել է «Fate: The Winx Saga» սերիալի շարունակությունը, հայտնել է նախագծի հեղինակ Բրայան Յանգը։ Յանգը նշել է, որ հպարտանում է նկարահանող խմբով և կատարած աշխատանքով։ Նրա խոսքով՝ թիմը մեծ ջանքեր է գործադրել աշխարհն ու կերպարները ստեղծելու համար։ Ռեժիսորը շնորհակալություն է հայտնել հանդիսատեսին և սերիալի երկրպագուներին։ «Դա զարմանալի չորս տարի էր: Հուսով եմ՝ …

9 մոգական-ռեալիստիկ փաստ «100 տարվա մենություն» գրքի մասին
18:56 2022-11-03

Netflix-ը սերիալ կնկարահանի Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» կուլտային վեպի հիման վրա։ Նկարահանումները տեղի կունենան Կոլումբիայում։ Սերիալի ստեղծման աշխատանքներում ներգրավված են գրողի որդիները՝ Ռոդրիգո Գարսիան և Գոնսալո Գարսիա Բարչան: Գաբրիել Գարսիա Մարկեսին «գրականության լուսատու» անվանելն անգամ կլինի թերագնահատում: Երբ նա մահացավ 2014 թվականին 87 տարեկանում, նրա հայրենի Կոլումբիայում եռօրյա սուգ հայտարարվեց գրական մեծության համար, …

Տարանտինոն նշել է պատմության լավագույն ֆիլմերը
18:00 2022-11-03

Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն անվանել է «իդեալական» ֆիլմերը։ Նրա խոսքերը մեջբերում է The Independent-ը։ Jimmy Kimmel Live շոուի ընթացքում Տարանտինոն նշել է պատմության լավագույն ֆիլմերի ցանկը։ Կինոռեժիսորը խոստովանել է, որ կատարյալ ֆիլմերը քիչ են, սակայն ռեժիսոր Թուբ Հուպերի «Տեխասյան սպանդ բենզասղոցով» (1974թ.) կինոնկարը դրանցից մեկն է։ Նա թվարկել է ևս հինգ կինոնկար, որոնք, իր կարծիքով, …

Disney-ը պատմության մեջ առաջին մուլտֆիլմն է նկարահանել plus size հերոսուհու մասին
13:24 2022-11-02

Disney+ սթրիմինգային ծառայությունը իր կարճամետրաժ նախագծերի «ալմանախի» երկրորդ եթերաշրջանի անոնսն է հրապարակել, որն արդեն հասանելի է ցանցում: Նոր հերոսների վառ ընտրանու մեջ ամբողջ աշխարհի լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է «Reflect» («Անդրադարձ») կոչվող նախագիծը: Կարճամետրաժ մուլտֆիլմի գխավոր հերոսուհին Բիանկա անունով բալետի հմայիչ պարուհին է, ով հայելու մեջ կռվում է սեփական արտացոլանքի հետ։ Ինչո՞վ է առանձնահատուկ այս պատմությունը: …

«Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավի գաղտնիքը․ Ո՞վ է նա
15:09 2022-11-01

Հանրահայտ կտավների շարքում ամենավիճահարույցներից մեկը՝ հոլանդացի վարպետ Յան Վերմեերի «Մարգարտե ականջօղով աղջիկը» (Het meisje met de parel, 1665), դրա շուրջ շահարկումների և վեճերի քանակով կարող է միայն համեմատվել Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդայի» հետ։ Կտավում աղջիկ է, որը գլխաշոր և բավականին մեծ մարգարտե ականջօղ է կրում։ Կտավի հեղինակը Յան Վերմեերն է, այն վարպետի՝ մինչ օրս պահպանված …