«Ես կարող եմ ասել ոչ 12 լեզվով: Կնոջ համար դա բավական է». Սոֆի Լորեն
Դիտումներ՝ *
22:13 2022-10-06

Սեպտեմբերի 20-ին անցյալ դարի սեքս-խորհրդանիշ Սոֆի Լորենը դարձել է 88 տարեկան, և այս առիթով եկեք վերհիշենք դերասանուհու խոսքերը կյանքի, կանանց, գեղեցկության և այլնի մասին՝

Հավատա՛ ինքդ քեզ

«Ոչինչ ավելի գեղեցիկ չի դարձնում կնոջը, որքան հավատը, որ նա գեղեցիկ է: Կինը, որը հաստատապես վստահ է իր գեղեցկության հարցում, ի վերջո կկարողանա դրանում համոզել բոլորին»:

Անհատականություն

«Ենթադրվում է, որ դեմքի թերությունները պետք է թաքցնել: Բայց ինչ ասել է թերություն: Շատ հաճախ թաքցնելու փոխարեն անհրաժեշտ է ընդգծել արտասովոր դիմագծերը:

Գաղտնի զենք

«Տղամարդու երևակայությունը կնոջ լավագույն զենքն է»։

Ընտրողականություն

«Տղամարդիկ նկատում են խելացի կանանց, գեղեցիկներին՝ առանձնացնում ամբոխից, և միայն հմայիչներին չեն մոռանում»:

Կատարյալ տղամարդիկ

«Տղամարդը, որը մարմնավորում է բոլոր լավագույն հատկանիշերը, իսկական պատիժ է»:

Ապրած օրը

«Ես երախտապարտ եմ ճակատագրին իմ ապրած ամեն օրվա և ինձ համար անընդհատ ինչ-որ նոր բան բացահայտելու հնարավորության համար: Եթե ​​քեզ բախտ է վիճակվել մանկան հոգին պահել ներսումդ, ապա կյանքումդ լավագույնը դեռ առջևում է»:

Գեղեցկությունը

«Չկա ոչինչ գեղեցիկ բոլոր կողմերից»։

Ծուլության հաղթահարումը

«Դժվար է անդիմադրելի լինել, եթե ծույլ ես»։

Sophia Loren in the garden cutting roses. (Photo by Alfred Eisenstaedt//Time Life Pictures/Getty Images)

Սանրվածքի նշանակությունը

«Սանրվածքն ազդում է օրվա ընթացքի և, ի վերջո, կյանքի վրա»:

Կանացի արցունքներ

«Չեն կարող գեղեցիկ լինել այն աչքերը, որոնք երբեք չեն արտասվել»:

«Ո՛չ» ասելու կարողություն

«Ես կարող եմ ասել «ոչ» 12 լեզվով: Կնոջ համար դա բավական է»:

Հավերժական էնտուզիազմ

«Երբ ընկերներս հիշեցնում են, որ ես արդեն 60 տարեկան եմ, չեմ կարողանում հավատալ: Ինձ թվում է, որ դեռ 12 տարեկան եմ: Ես երևի մնացել եմ մանկությունում ու բաց աչքերով եմ նայում աշխարհին։ Ինձ, ինչպես նախկինում, հետաքրքրում է կյանքը»:

Կանանց զգեստապահարանի գործառույթը

«Կնոջ զգեստը, ինչպես փշալարերով պատված ցանկապատը, պետք է ծառայի իր նպատակին՝ չփակելով տեսադաշտը»։

Պայքար հանուն գեղեցկության

«Գեղեցկության համար արժե պայքարել»։

Եվ, վերջում

«Այն ամենի համար, ինչ տեսնում եք, ես պարտական ​​եմ սպագետտիին»․․․