Ադելը հայտարարել է ստեղծագործական դադարի մասին
Դիտումներ՝ *
11:21 2024-09-08

Բրիտանացի երգչուհի Ադելը իր ընթացիկ համերգային շրջագայության ավարտից հետո հայտարարել է ստեղծագործական գործունեության երկար ընդմիջման մասին։ Այս մասին կիրակի հայտնել է Independent թերթը:

«Վերջին յոթ տարին ես ծախսել եմ նոր կյանք կառուցելու համար, և ես ուզում եմ ապրել այն հիմա», – մեջբերում է հրատարակությունը երգչուհու խոսքերը:

Ադելն ընդգծել է, որ երաժշտական ​​գործունեության դադարեցման պատճառը գրեթե երեք տարի տևած երկար շրջագայությունն է։ Երգչուհին հավելել է, որ ապագայում նման ինտենսիվ հյուրախաղերի չի մասնակցի։

Ադելի վերջին համերգը մինչ ստեղծագործական դադարը կլինի նոյեմբերի 23-ին Լաս Վեգասում կայանալիք ելույթը։