Քորթնի Քարդաշյանը Հելոուինի երեկույթին ներկայացել է քրոջ՝ Քիմի կերպարով
Դիտումներ՝ *
13:01 2023-10-30

Քորթնի Քարդաշյան Բարքերը Հելոուինի երեկույթին ներկայացել է քրոջ՝ Քիմի հագուստով։ Նա ընտրել է Քիմի՝ 2013 թվականի Met Gala-ի կերպարը։

Instagram-ի իր էջում հրապարակած լուսանկարներում Քորթնին կեցվածք է ընդունել Ռիկարդո Տիշիի զգեստով, որի համար Քիմը 10 տարի առաջ անխնա ծաղրի էր ենթարկվել։ «Խելագար ուրբաթ»,-մակագրել է Քորթնին լուսանկարները, որտեղ նա կեցվածք է ընդունել՝ ձեռքերը սեղմած փորիկին, իսկ ոտքը ցուցադրել է զգեստի դրամատիկ ճեղքվածքից՝ ճիշտ այնպես, ինչպես իր քույրն էր արել կարմիր գորգի վրա:

Poosh-ի հիմնադիրը, ով երեխայի է սպասում Blink-182-ի թմբկահար Թրեւիս Բարքերից, նույնիսկ կրել է այն նույն կոշիկները, որոնք Քիմը կրել էր իր զգեստի հետ։

Նա կրկնօրինակել է նաեւ քրոջ վարսերն ու դիմահարդարումը, կրելով խնամված ցածր պոչ եւ վառ կարմիր շրթներկ:

Քիմը 2013 թվականին տեղի ունեցած իր առաջին Met Gala-ին հագել էր ծաղկավոր զգեստ։ Նա այդ ժամանակ սպասում էր իր առաջնեկին՝ Նորթ Ուեսթին:

Այդ կերպարն անմիջապես մեմ դարձավ։ Մարդիկ նրա զգեստը համեմատեցին հնարավոր ամեն ինչի հետ՝ Ռոբին Ուիլյամսի «Միսիս Դաութֆայր»-ի կերպարից մինչեւ «տատիկի սիրելի պրինտով բազմոցի»:

Ամենաընթերցված