Սելին Դիոնի քույրը նոր մանրամասներ է հաղորդել երգչուհու առողջական վիճակի մասին
Դիտումներ՝ *
19:28 2023-10-06

Սելին Դիոնի քույրը՝ Կլոդետ Դիոնը, նոր մանրամասներ է հաղորդել հիթային երգչուհու առողջական վիճակի մասին, որը ստիպված էր եղել չեղարկել իր համաշխարհային շրջագայությունը:

Daily Mail-ը գրում է՝ խոսելով Le Journal de Montreal-ի հետ՝ Կլոդետն ասել է, որ 55-ամյա Սելինին խնամում է իրենց քույրը՝ Լինդան, որը սերտորեն համագործակցում է հետազոտողների հետ, ովքեր մասնագիտացած են հազվագյուտ հիվանդության մեջ:

«Մենք չենք կարողանում գտնել որեւիցե դեղամիջոց, որը կօգնի նրան, բայց հույս ունենալը շատ կարեւոր է»,-ասել է նա՝ հավելելով,-«Ես, իսկապես, կարծում եմ, որ նա հանգստի կարիք ունի։ Նա միշտ բեմում այս ու այն կողմ է շարժվում՝ փորձելով լինել լավագույնը, ու հանկարծ գալիս է մի պահ, որ սիրտդ ու մարմինդ քեզ փորձում են ինչ-որ բան բացատրել։ Հարկավոր է ականջալուր լինել այդ ամենին»։

Սելինի հիվանդությունը հազվագյուտ նյարդաբանական վիճակ է, որը հանգեցնում է մկանների անկառավարելի սպազմի: Այն ախտորոշվում է միլիոնից մեկի մոտ:

Այնուամենայնիվ, Սելինը «հնարավորինս շատ է խորհրդակցում այս հազվագյուտ հիվանդության ոլորտում լավագույն հետազոտողների հետ», եւ ընտանիքը «վստահ է», որ նա մի օր կվերականգնվի եւ կկարողանա վերադառնալ բեմ:

Ամենաընթերցված