Երգչուհի Թեյլոր Սվիֆթի The Era’s Tour-ը պաշտոնապես դարձել է առաջին շրջագայությունը, որը հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար։
Ըստ Pollstar-ի, շոուից ստացված ընդհանուր եկամուտը կազմել է 1,039,263,762 ԱՄՆ դոլար, ինչը այն դարձնում է մինչ օրս բոլոր ժամանակների ամենաբարձր եկամուտ ունեցող շրջագայությունը: Նրան հաջողվել է հատել միլիարդի նշագիծը՝ ութ ամսում ունենալավ 60 համերգ։ Ի հավելումն այս ամենի՝ նա մոտ 200 միլիոն դոլար է վաստակել համերգների թեմատիկայով ապրանքների վաճառքից։
Ակնկալվում է, որ Սվիֆթը եւս 1,125 միլիարդ դոլար կաշխատի 2024 թվականի շրջագայության ընթացքում, որի շրջանակում 65 համերգ է սպասվում՝ Ասիայում, Ավստրալիայում, Եվրոպայում եւ Մեծ Բրիտանիայում, ինչպես նաեւ մի քանիսը՝ ԱՄՆ-ում: Pollstar-ը նշում է, որ The Eras Tour-ը կարող է, ընդհանուր առմամբ, երգչուհուն բերել 2,165 միլիարդ դոլար: