ՄՇԱԿՈՒՅԹ

Տարվա լավագույն 10 ֆիլմերն ու սերիալները
14:03 2022-12-12

Ամերիկյան կինոարվեստի ինստիտուտը (AFI) ամփոփել է այս տարվա արդյունքները և կազմել 10 լավագույն ֆիլմերի ու հեռուստաշոուների ցանկը։ Ֆիլմերից են՝ «Ավատար. Ջրի ճանապարհը», «Էլվիս», «Ամեն ինչ ամենուր և միանգամից», «Ֆաբելմաններ», «Ոչ», «Նրա ճշմարտությունը», «Թար», «Թոփ Գան. Մավերիք», «Կին թագավորը» (The Woman King) և «Կանայք խոսում են» (Women Talking): 2022 թվականի լավագույն սերիալներն են՝ «Տարրական դպրոց «Էբբոթ», …

Լինա Կավալիերի՝ «աշխարհի ամենագեղեցիկ կինը», որը հորինեց ֆոտոմոդելի մասնագիտությունը
12:09 2022-12-09

Օպերային աստղ, ճակատագրական կին, որը մի հարուստ և հայտնի ամուսնուց մյուսին էր անցնում, առաջին ֆոտոմոդելը, որը մինչ այսօր լեգենդ է համարվում․ խոսքն իտալացի երգչուհի Լինա Կավալիերիի մասին է, որը գրեթե պաշտոնապես համարվում էր աշխարհի ամենագեղեցիկ կինը, ամեն դեպքում նրան միշտ այդպես էին ներկայացնում… Շատերը Լինային են վերագրում ֆոտոմոդելի մասնագիտության ստեղծումը. աշխարհի ամենագեղեցիկ կինն անընդհատ նկարահանվում …

Ինչպես գրել անմոռանալի երկխոսություն
08:02 2022-12-08

«Հանգուցյալները» (The Departed) ֆիլմի սցենարի համար «Օսկարի» արժանացած Ուիլյամ Մոնահենը Fastcocreate-ի հետ կիսվել է երկխոսություններ ստեղծելու իր փորձով: Լսեք, թե ինչ է կատարվում Ձեր շուրջը «Ուշադրություն դարձրեք ոչ միայն նրան, ինչ մարդիկ ասում են, այլ նաև այն ամենին, ինչ նրանք չեն ասում: Մի քանի շաբաթ առաջ ես լսեցի, թե ինչպես է մի հիմար հիպպի ամուսնության …

Time ամսագիրը Միշել Յեոյին ճանաչել է տարվա խորհրդանիշ
15:52 2022-12-07

Time ամսագիրը դերասանուհի Միշել Յեոյին, որն առավել հայտնի է «Գեյշայի հուշերը», «Խոնարհ վագր, թաքնված վիշապ» և «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմերով, ճանաչել է որպես 2022 թվականի խորհրդանիշ: Այս մասին հայտնում է լրատվամիջոցի կայքը։ Time-ը նշում է, որ թեև նա սիրված է ասիական կինոյում, բայց Հոլիվուդում մեծ ճանաչում է ձեռք բերել 2021 թվականին թողարկված «Ամեն …

Հայտնաբերվել է Կանդինսկու գողացված նկարը
13:21 2022-12-07

Լեհաստանի մշակույթի նախարարությունը հայտարարել է ռուս աբստրակտ նկարիչ Վասիլի Կանդինսկու «Անվերնագիր» կտավի հայտնաբերման մասին, որը ստեղծվել է 1928 թվականին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Նկարը հայտնաբերվել է Բեռլինի Grisebach աճուրդում։ Աշխատանքը մուրճի տակ է անցել գրեթե 390 հազար եվրոյով։ Լեհաստանը հայտնել է, որ նկարը գողացվել է Վարշավայի Ազգային թանգարանից 1984 թվականին: Երկրի իշխանությունները դեմ …