Time ամսագիրը Միշել Յեոյին ճանաչել է տարվա խորհրդանիշ
Դիտումներ՝ *
15:52 2022-12-07

Time ամսագիրը դերասանուհի Միշել Յեոյին, որն առավել հայտնի է «Գեյշայի հուշերը», «Խոնարհ վագր, թաքնված վիշապ» և «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմերով, ճանաչել է որպես 2022 թվականի խորհրդանիշ: Այս մասին հայտնում է լրատվամիջոցի կայքը։

Time-ը նշում է, որ թեև նա սիրված է ասիական կինոյում, բայց Հոլիվուդում մեծ ճանաչում է ձեռք բերել 2021 թվականին թողարկված «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմի պրեմիերայից հետո։ Յեոն դա բացատրում է նրանով, որ Ամերիկայում ասիացի դերասանուհիներին հաճախ տալիս են կարծրատիպային կամ փոքր դերեր:

Դենիել Շեյներտի և Դեն Քվանի ֆիլմը կարող է նրան «Օսկար»-ի արժանացնել:

Յեոյի մասնակցությամբ վերջին նախագծերից մեկը «Վհակ»-ի պրիքվելն է: Նոր նախագիծը պատմում է օրիգինալ շարքում նկարագրված իրադարձություններից 1200 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մասին։ Միշելը խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Այն հասանելի կլինի Netflix հոսքային ծառայությունում դեկտեմբերի 25-ին։

«Վհակ»-ի պրիքվելը մինի-սերիալ է, որտեղ գլխավոր դերերը կատարում են նաև Նաթանիել Քերթիսը, Լենի Հենրին, Դիլան Մորանը, Ջեյքոբ Քոլինս-Լևին, այլք։

«Վհակը» սերիալի առաջին սեզոնի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերին Netflix-ում: