TV և Շոու-բիզնես

Մադամ Տյուսոյի թանգարանը հեռացրել է Քանյե Ուեսթի մոմե արձանը՝ ռեփերի սկանդալային հայտարարություններից հետո
16:02 2022-10-28

Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանն արխիվացրել է ռեփեր Քանյե Ուեսթի մոմե արձանը՝ հրեաների և «Black Lives Matter» շարժման մասին նրա սկանդալային հայտարարությունների պատճառով, հայտնում է The Guardian-ը։ Առաջին անգամ մոմե արձանը թանգարանում ցուցադրվել է 2015 թվականին։ Հաստատությունը բացատրել է, որ այն արխիվ տեղափոխելու որոշումը պայմանավորված է այցելուների ցանկությամբ։ Ավելի վաղ երաժիշտը սոցցանցերում գրառում էր կատարել. «Բոլորը …

Շոն Փենը կստանա մարդասիրական մրցանակ
19:03 2022-10-27

Դերասան, ռեժիսոր և Community Organised Relief Effort-ի (CORE) հիմնադիր Շոն Փենը կպարգևատրվի Բոբ Հոուփի անվան մարդասիրական մրցանակով Փառքի սրահում տեղի ունենալիք միջոցառման ժամանակ, գրում է The Hollywood Reporter-ը։ Միջոցառումը, որն անցկացվում է Հեռուստատեսության ակադեմիայի կենտրոնակայանում, Փառքի սրահին նոր անդամների անդամակցության արարողությունն է: Այս տարի վեց նոր անդամներ կհայտնվեն ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ Դեբի Ալենը, Քեն …

Ջուդ Լոուի ավագ դուստրը դարձել է Versace-ի նոր բույրի դեմքը
11:30 2022-10-27

Հայտնի դերասան Ջուդ Լոուի դուստրը՝ 22-ամյա մոդել Այրիս Լոուն, դարձել է Versace Dylan Purple նոր բույրի դեմքը։ Օրերս Այրիսը հայտնվել է օծանելիքի գովազդային արշավում, որի հեղինակը լուսանկարիչ Կարլեյն Ջեյքոբսն է: Օծանելիքի ստեղծող, պարֆյումեր Քրիստոֆ Ռեյնոն պնդում է, որ բուրմունքը խորհրդանշում է «ամառային ճամփորդության հրավեր»։ Dylan Purple-ի քաղցր հոտը կհիշեցնի թարմ, ցիտրուսային ջելատոյի մասին, որն արագ …

Հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Սոբչակը լքել է ՌԴ-ը՝ փախչելով ոստիկանությունից
21:10 2022-10-26

Հեռուստահաղորդավարուհի եւ բլոգեր Քսենյա Սոբչակը երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը լքել է Ռուսաստանը՝ Բելառուսի տարածքով անցնելով Լիտվա։ Այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել են իրավապահ մարմիններում։ «Նա Մոսկվայից մեկնել է ուշ գիշերով։ Միեւնույն ժամանակ երեկ առցանց տոմսեր է գնել դեպի Դուբայ, իսկ այսօր՝ Թուրքիա։ Նա դա արել է օպերատիվ աշխատակիցներին շփոթեցնելու համար։ Արդյունքում՝ Լիտվա է մտել …

Netflix-ը հրաժարվել է հեռացնել Քանյե Ուեսթի մասին պատմող վավերագրական ֆիլմը
19:44 2022-10-26

Netflix-ի հոսքային ծառայությունը հրաժարվել է հեռացնել Քանյե Ուեսթի մասին Jeen-Yuhs վավերագրական ֆիլմը՝ հակառակ ռեփ կատարողի հակասեմական հայտարարություններին, հայտնում է TMZ-ը։ Netflix-ի ներկայացուցիչները նշել են, որ երեք դրվագից բաղկացած ֆիլմը հասանելի կլինի, քանի որ Քանյեն անձամբ չի մասնակցել դրա ստեղծմանը: Բացի այդ, այն չի պարունակում հակասեմական հայտարարություններ, որոնք արտիստը վերջերս հնչեցրել է։ Jeen-Yuhs-ը Netflix հոսքային ծառայությունում …
Ամենաընթերցված