Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանն արխիվացրել է ռեփեր Քանյե Ուեսթի մոմե արձանը՝ հրեաների և «Black Lives Matter» շարժման մասին նրա սկանդալային հայտարարությունների պատճառով, հայտնում է The Guardian-ը։
Առաջին անգամ մոմե արձանը թանգարանում ցուցադրվել է 2015 թվականին։ Հաստատությունը բացատրել է, որ այն արխիվ տեղափոխելու որոշումը պայմանավորված է այցելուների ցանկությամբ։
Ավելի վաղ երաժիշտը սոցցանցերում գրառում էր կատարել. «Բոլորը գիտեն, որ Black Lives Matter-ը խաբեություն էր։ Հիմա վերջացավ, ինձ շնորհակալություն մի՛ հայտնեք»: Նա նաև հրապարակել է ռեփեր Փի Դիդդիի հետ իր նամակագրության սքրինշոթը, որում վերջինիս մեղադրում է այն բանի համար, թե իբր նրան ղեկավարում են հրեաները:
«Հիսուսը հրեա է», – գրել է նա։ Դրանից հետո երգչին արգելափակել են Instagram-ում:
Ուեսթի սկանդալային հայտարարություններից հետո հայտնի է դարձել, որ Adidas ընկերությունը մտադիր է դադարեցնել համագործակցությունը ռեփերի հետ։ Նախկինում արտիստի հետ դադարեցրել էին համագործակցությունը GAP և Balenciaga ապրանքանիշերը։