Հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Սոբչակը լքել է ՌԴ-ը՝ փախչելով ոստիկանությունից
Դիտումներ՝ *
21:10 2022-10-26

Հեռուստահաղորդավարուհի եւ բլոգեր Քսենյա Սոբչակը երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը լքել է Ռուսաստանը՝ Բելառուսի տարածքով անցնելով Լիտվա։ Այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել են իրավապահ մարմիններում։

«Նա Մոսկվայից մեկնել է ուշ գիշերով։ Միեւնույն ժամանակ երեկ առցանց տոմսեր է գնել դեպի Դուբայ, իսկ այսօր՝ Թուրքիա։ Նա դա արել է օպերատիվ աշխատակիցներին շփոթեցնելու համար։ Արդյունքում՝ Լիտվա է մտել Բելառուսի տարածքով», – ասել է գործակալության աղբյուրը։

Աղբյուրի խոսքով՝ քննիչների ձեռքում եղել է Սոբչակին բերման ենթարկելու քննիչի որոշումը, սակայն նրան հաջողվել է փախչել։