Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանի հետ պաշտոնական ամուսնալուծությունից հետո Instagram-ում հրապարակել է բանաստեղծություն, որի վերնագիրը՝ «Բաժանում» է, թեման ամուսնալուծության դժվարություններն են: Չնայած զույգը տևական ժամանակ է միասին չէր, այնուամենայնիվ, Քանյեն իր սոցհարթակների միջոցով ու համերգների ժամանակ բազմիցս Քիմ Քարդաշյանին կոչ էր արել վերադառնալ: Քանյե Ուեսթի հրապարակած բանաստեղծության մեջ ամուսնալուծությունը համեմատվում է կոտրած ապակիների վրա …