«Հայր լինելը դեր չէ, դա մեր բնական գոյությունն է»․ Սերգեյ Բեզռուկով
Դիտումներ՝ *
21:15 2022-03-02

Ռուս հայտնի ու սիրված դերասան Սերգեյ Բեզռուկովն ու կինը՝ ռեժիսոր Աննա Մատիսոնը, միասին են մոտ 7 տարի։ Այս կարճ ժամանակահատվածում հասցրել են դառնալ բազմազավակ ծնողներ՝ ունեն 3 երեխա՝ մեկ աղջիկ և երկու տղա։

Woman.ru-ն փորձել է պարզել՝ ինչպիսին է դերասանը հայրիկի դերում։

«Գիտեք, ես հաճախ եմ լսում այս հարցը և հենց այս ձևակերպմամբ։ Եվ մշտապես մտածում էի, թե ինչն է ինձ շփոթեցնում, և հասկացա՝ սա դեր չէ։ Սա բնական գոյություն է։ Ամեն օր, եթե ինձ ճիշտ եք հասկանում, ես ապրում եմ որպես հայր, և սա ներառում է առօրյա անելիքների ամբողջ ծավալը՝ նախաճաշից մինչև գիշերը հեքիաթ կարդալը։ Դուք պետք է կարողանաք խաղալ երեխայի հետ, սովորեցնել նրան, թե ինչն է լավ և ինչը` վատ, ինչ է կարելի, և ինչ չի կարելի, այս ամենը կարևոր է։ Դրա համար ես կարծում եմ, որ լավ հայր եմ»,- ասել է նա:

Դերասանի խոսքով՝ ինքը խիստ հայրիկ է, բայց ոչ միշտ։
«Իրավիճակները տարբեր են, ուստի մենք, հուսով եմ, ադեկվատ և միանշանակ սիրող ծնողներ ենք»,- ասել է նա:

Դերասանն աշխատում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։ Սիրում է ընտանեկան հավաքույթները, ավանդույթները։

«Մեր ընտանիքը գրեթե յոթ տարեկան է։ Մենք ունենք ավանդույթներ, որոնք ծնվել են մեր ընտանիքի հետ, մեր երեխաների հետ, և կան այնպիսիք, որոնք փոխանցվել են մեր ծնողներից։ Ամանորը միայն միասին ենք նշում և մեր ամառանոցում, ծննդյան օրերը` միասին: Միևնույն ժամանակ, տոները նշում ենք Անյայի տատիկին պատկանած սպասքով․ սա ավանդույթ է՝ ընտանեկան բաղադրատոմսերի հետ մեկտեղ»,- ասել է նա: