Բաժանումը չի թողնում շնչել. Քանյե Ուեսթը բանաստեղծություն է հրապարակել ամուսնալուծության մասին
Դիտումներ՝ *
12:47 2022-03-06

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանի հետ պաշտոնական ամուսնալուծությունից հետո Instagram-ում հրապարակել է բանաստեղծություն, որի վերնագիրը՝ «Բաժանում» է, թեման ամուսնալուծության դժվարություններն են:

Չնայած զույգը տևական ժամանակ է միասին չէր, այնուամենայնիվ, Քանյեն իր սոցհարթակների միջոցով ու համերգների ժամանակ բազմիցս Քիմ Քարդաշյանին կոչ էր արել վերադառնալ:

Քանյե Ուեսթի հրապարակած բանաստեղծության մեջ ամուսնալուծությունը համեմատվում է կոտրած ապակիների վրա քայլելու հետ։

Նշվում է, որ սիրելիից բաժանումը նույնն է, ինչ մարդը ձեռքերը վառի վառարանի վրա կամ գնդակահարվի, բաժանումը խեղդում է, չի թողնում շնչել: