Հայտնի դերասան Ջուդ Լոուի դուստրը՝ 22-ամյա մոդել Այրիս Լոուն, դարձել է Versace Dylan Purple նոր բույրի դեմքը։
Օրերս Այրիսը հայտնվել է օծանելիքի գովազդային արշավում, որի հեղինակը լուսանկարիչ Կարլեյն Ջեյքոբսն է:
Օծանելիքի ստեղծող, պարֆյումեր Քրիստոֆ Ռեյնոն պնդում է, որ բուրմունքը խորհրդանշում է «ամառային ճամփորդության հրավեր»։ Dylan Purple-ի քաղցր հոտը կհիշեցնի թարմ, ցիտրուսային ջելատոյի մասին, որն արագ հալչում է կիզիչ արևի տակ: Նորույթի ծաղկային նոտաները խորհրդանշում են հիպնոսացնող մայրամուտը ծովափին, իսկ վառ փայտային նոտաները՝ Միջերկրական ծովի ափին գտնվող տաք ավազը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am