ՄՇԱԿՈՒՅԹ

Եթե երաժշտությունը ժամանակին չզբաղեցներ իմ միտքը, երևի դերասան կդառնայի․ Արամ Խաչատրյան
21:06 2023-06-06

Արամ Խաչատրյանը, իր իսկ խոստովանությամբ, միշտ էլ տարված է եղել թատրոնով։ «… Ես ոչ մի օպերա չեմ ստեղծել։ Եվ պատկերացրեք, որ դա ինձ զարմացնում է, քանի որ ես իսկապես սիրում եմ թատրոնը… Իմ կիրքը թատրոնի նկատմամբ այնպիսին է, որ եթե երաժշտությունը ժամանակին չզբաղեցներ իմ միտքը, ես երևի դերասան կդառնայի…»,- ասել է կոմպոզիտորը։ Այսօր հայ կոմպոզիտոր, …

«Քնած գեղեցկուհին» կդառնա նոր սարսափ ֆիլմի հերոս
16:45 2023-06-06

Բրիտանացի ռեժիսոր Լուիզ Ուորենը, ոգեշնչված քնած գեղեցկուհու մասին հին բարի հեքիաթից, կնկարահանի «Քնած գեղեցկուհին. Կոտորած» սարսափ ֆիլմը: Ֆիլմի շուրջ աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին, իսկ նոր ֆիլմը նախատեսվում է ցուցադրել մինչև այս տարվա վերջ։ Ի տարբերություն Ավրորայի, որն ընկերություն է անում անտառի բնակիչների հետ, երգում է թռչունների հետ և աշխարհին է նվիրում միայն լույս, ջերմություն և բարություն, …

Ավելի քան 38,000,000 դոլար. աշխարհում եբրայերեն ամենահին Աստվածաշունչը վաճառվել է աճուրդում
12:20 2023-06-04

Եբրայերեն ամենահին Աստվածաշունչը` Codex Sassoon-ը, որը թվագրվում է մ.թ. 9-րդ դարի վերջին-10-րդ դարի սկզբին, 38,1 միլիոն դոլարով վաճառվել է Նյու Յորքի Sotheby’s աճուրդում։ Այս մասին, ինչպես գրում է nytimes.com-ը, աճուրդի տունը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Ձեռագիրը գնել է Թել Ավիվում գործող «ANU՝ Հրեա ժողովրդի թանգարան» կազմակերպությունը: Աղբյուրը մանրամասնում է, որ Codex Sassoon-ը երբևէ հայտնաբերված …

Կանադայի մանկական օպերան ներկայացնում է բեմադրություն, որի հիմքում հայկական ժողովրդական հեքիաթն է
11:21 2023-06-03

Կանադայի մանկական օպերան հայտարարել է «Հազար երգի սոխակ» իր ամենամյա բեմադրությունը գլխավոր բեմ վերադարձնելու մասին: Պիեսը հիմնված է կոմպոզիտոր Սերուջ Կրաջյանի եւ հայտնի դրամատուրգ ու լիբրետիստ Մարջորի Չանի հայկական ժողովրդական հեքիաթի վրա: Օպերան հիմնված է մի հեքիաթի վրա, որը հայերեն հայտնի է որպես «Հազարան բլբուլ»։ Պատմությունը պատմում է եղբոր ու քրոջ ճանապարհորդության մասին։ Նրանք սկսում …

«Հազվադեպ օրեր էին լինում առանց պատժի». ինչո՞ւ էր Տուրգենևն ատում մորը
20:35 2023-06-02

Գրող Իվան Տուրգենևի մայրը դարձավ դաժան տիրակալի նախատիպը նրա «Муму», «Собственная господская контора» և այլ պատմվածքներում: Բազմաթիվ հետազոտողներ գրել են Վարվառա Տուրգենևայի ճակատագրի և բնավորության մասին, որը դժվար մանկությունից հետո հսկայական ժառանգություն է ստացել իր հորեղբորից և կարծես վրեժ է լուծել ուրիշներից իր անցյալի համար։ Այն մասին, թե ինչ հետք է թողել Տուրգենևան որդու կյանքում… …