ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Apple-ն այս տարի չի թողարկի ամենահայտնի սարքերից մեկը
18:40 2023-07-31

Այս տարի Apple-ը չի թողարկի Apple Watch SE 3 նոր խելացի ժամացույց: Այս տեղեկությունը հաստատել է հեղինակավոր ինսայդեր Մարկ Գուրմանը իր Power On տեղեկագրում: Watch SE 3-ի փոխարեն սեպտեմբերյան շնորհանդեսի ժամանակ ընկերությունը կներկայացնի ժամացույցների շարք՝ բաղկացած երեք մոդելներից՝ 41 մմ և 45 մմ Series 9, ինչպես նաև երկրորդ սերնդի Apple Watch Ultra: Մյուս կողմից, Apple …

Նոր գործառույթ` WhatsApp-ում
12:08 2023-07-31

WhatsApp-ը ներկայացրել է նոր գործառույթ, որն օգտատերերին թույլ է տալիս կարճ՝ մինչև 60 վայրկյան տևողությամբ տեսահաղորդագրություններ ուղարկել: Այս գործառույթը նման է մեսենջերում առկա ձայնային հաղորդագրություններին և հասանելի կլինի հավելվածի բոլոր օգտատերերին առաջիկա շաբաթների ընթացքում: Կարճ տեսահաղորդագրություններն ավտոմատ կերպով նվագարկվում են անձայն, երբ ստացողը բացում է չատը: Ի տարբերություն տեսահաղորդագրությունների՝ ձայնային հաղորդագրություններն ավտոմատ կերպով չեն նվագարկվում …

X-ը կդառնա աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը. Մասկը` թարմացված Twitter-ի մասին
18:41 2023-07-26

Հայտնի միլիարդատեր Իլոն Մասկը խոստանում է անվանափոխված Twitter-ը (X) դարձնել աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը։ Պլանավորված նորամուծությունները X-ը կվերածեն ֆինանսական կենտրոնի` օգտատերերին հնարավորություն տալով կառավարել իրենց ֆինանսները: Ճիշտ է, ընկերությանը սպասվում են նաև հնարավոր իրավական խնդիրներ՝ կապված «X» տառի մտավոր սեփականության իրավունքների հետ։ Twitter-ը դարձնել աշխարհի ամենաթանկ ապրանքանիշը Իլոն Մասկը վերջերս հայտարարեց, որ մտադիր է իր Twitter …

Լուսնի վրա գրանիտի մեծ շերտ է հայտնաբերվել․ այն ավելի նման է Երկրին, քան ենթադրվում էր
12:43 2023-07-11

Գիտնականները, միկրոալիքային գործիքների կիրառմամբ ուսումնասիրելով Լուսնի հակառակ կողմի մակերեսը, հայտնաբերել են որոշակի «թեժ կետ», որը, ըստ մի խումբ ամերիկացի գիտնականների, գրանիտի մեծ շերտ է։ Սա նշանակում է, որ Լուսինն ավելի շատ է նման Երկրին, քան ընդունված էր ենթադրել։ Հրաբխային ծագում ունեցող գրանիտե ապարները տարածված են Երկրի վրա, սակայն Արեգակնային համակարգի այլ վայրերում դրանք գրեթե բացակայում …

Windows 11-ում հնարավոր կլինի մուտքագրել ձեռագիր տեքստ
12:10 2023-06-21

Windows 11 օպերացիոն համակարգը նոր հնարավորություն կունենա էկրանի վրա հպման տարածություն բոլոր խմբագրվող դաշտերում ձեռագիր տեքստ մուտքագրելու համար։ Այդ ֆունկցիան արդեն հայտնվել է 23481 համարով նախադիտման տարբերակում և ակնկալվում է, որ մոտ ապագայում կհայտնվի նաև Windows 11 հիմնական տարբերակում։ Ինչպես հաղորդվում է տեխնոլոգիական հսկայի պաշտոնական բլոգում, նոր գործառույթը առայժմ հասանելի է Windows Insider ծրագրի մասնակիցներին։ …
Ամենաընթերցված