Այս տարի Apple-ը չի թողարկի Apple Watch SE 3 նոր խելացի ժամացույց: Այս տեղեկությունը հաստատել է հեղինակավոր ինսայդեր Մարկ Գուրմանը իր Power On տեղեկագրում:
Watch SE 3-ի փոխարեն սեպտեմբերյան շնորհանդեսի ժամանակ ընկերությունը կներկայացնի ժամացույցների շարք՝ բաղկացած երեք մոդելներից՝ 41 մմ և 45 մմ Series 9, ինչպես նաև երկրորդ սերնդի Apple Watch Ultra: Մյուս կողմից, Apple Watch SE-ն ունի երկու տարվա թարմացման ցիկլ, և քանի որ վերջին տարբերակը թողարկվել է 2022-ին, հաջորդը պետք է սպասել 2024-ին։
Ակնկալվում է, որ նոր Apple S9 պրոցեսորի շնորհիվ 2023-ի բոլոր ժամացույցների մոդելները կունենան կատարողականության զգալի աճ։
Apple-ի նոր խելացի ժամացույցների և iPhone 15 սմարթֆոնների թողարկումը սպասվում է 2023-ի սեպտեմբերին նախատեսված շնորհանդեսի ժամանակ: Այնուամենայնիվ, լուրեր են պտտվում iPhone 15 Pro-ի վաճառքի մեկնարկի հնարավոր հետաձգումների մասին՝ կապված այն խնդիրների հետ, որոնց LG-ն բախվել է էկրանների արտադրության ժամանակ։ Հավանաբար, այս խնդիրների պատճառով ընկերությունը այս սարքերը թողարկի սահմանափակ քանակով: