ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Humane-ը նոր սարք է ներկայացրել՝ որպես սմարթֆոնին այլընտրանք․ ի՞նչ գործառույթներ ունի այն
12:12 2023-11-12

Apple-ի նախկին աշխատակիցների հիմնադրած Humane ստարտափը ներկայացրել է AI Pin կոչվող սարքը, որը որպես այլընտրանք է ներկայանում դասական սմարթֆոնին: Նորույթը մագնիսական ամրակով մոդուլ է, որը կարող է տեղադրվել հագուստի վրա: Աքսեսուարը չունի էկրան, քանի որ AI ​​Pin-ի հետ ամբողջ փոխազդեցությունն իրականացվում է ձայնային հրամանների, սարքի վրա տեղադրված սենսորային վահանակի, ինչպես նաև ժեստերի միջոցով, որոնք կարդում …

Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է տեղի ունեցել
12:37 2023-11-06

Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է տեղի ունեցել, հայտնում է ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի կայքը։ «Նոյեմբերի 5-ի օրվա երկրորդ կեսին գրանցվել է մագնիսական փոթորիկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Երկրի մագնիսական դաշտում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է G3 դասի փոթորիկ, ինչը հինգ բալանոց սանդղակով նշանակում է ուժեղ աստիճան, մինչդեռ G5-ը ծայրահեղ մակարդակ է։

iPhone 15 Pro-ն գերտաքացման պատճառով հալվել է ներսից
12:22 2023-11-06

iPhone 15 Pro սմարթֆոնը գերտաքանալու պատճառով ներսից հալվել է, այս մասին Reddit ֆորումում հայտնել է Trulywenttospace անունով օգտատերը: Trulywenttospace-ը պատմել է, որ նոյեմբերի 3-ին վաղ առավոտյան արթնացել է այրվող պլաստիկի հոտից և շատ արագ հասկացել, որ դրա աղբյուրը իր նոր iPhone 15 Pro հեռախոսն է։ Օգտատերը կարծում է, որ ողջ գիշերվա ընթացքում սմարթֆոնը դանդաղ տաքացել …

Golden Concept-ը ներկայացրել է Apple-ի ադամանդապատ սարքերի հավաքածու, որն արժե $250,000
12:48 2023-10-30

Շվեդական Golden Concept ընկերությունը ներկայացրել է Apple-ի հատուկ սարքերի նոր բացառիկ հավաքածու «միլիարդատերերի համար»։ Հավաքածուն, որը կոչվում է Billionaire’s Gadgets (Միլիարդատերերի սարքեր – անգլ․), գնահատվում է 250,000 դոլար: Հավաքածուն բաղկացած է Apple-ի երեք սարքից, որոնցից յուրաքանչյուրը պատրաստված է պլատինից և պատված է տարբեր որակի ադամանդներով՝ iPhone 15 Pro Max առաջատար սմարթֆոն, AirPods Max էլեգանտ անլար …

Նոր պատվաստանյութը կարող է ամբողջությամբ վերացնել մալարիան մինչև 2040 թվականը
13:15 2023-10-29

Բրիտանացի հետազոտողները հնդիկ գործընկերների հետ մալարիայի դեմ պատվաստանյութ են մշակել։ Այն օգնում է հիվանդության վաղ փուլերում և կարող է զգալի հաջողությունների հասնել այն վերացնելու գործում։ Ի՞նչ է մալարիան և ինչպե՞ս է այն տարածվում Մալարիան վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է Plasmodium մակաբույծի կողմից։ Այն շատ ավելի մեծ է, քան սովորական վիրուսը: Օրինակ՝ COVID-19-ն ունի 13 …