Ինչպե՞ս երկարացնել սմարթֆոնի մարտկոցի կյանքը
Դիտումներ՝ *
20:54 2023-11-27

Սմարթֆոնի մարտկոցը ավելի երկար կծառայի, եթե այն օգտագործվի լիցքի 40-90% միջակայքում: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով Ազգային տեխնոլոգիական նախաձեռնության (NTI) SafeNet («Safenet») տարածաշրջանային ինժեներական կենտրոնի տնօրեն Դենիս Կուվիկովի խոսքերը։

Նրա խոսքով՝ բոլոր սմարթֆոնների մարտկոցները ժամանակի ընթացքում անխուսափելիորեն դեգրադացվում են։ Օգտագործողը կարող է ազդել միայն այս գործընթացի արագության վրա: Օրինակ՝ Կուվիկովը կարծում է, որ մարտկոցի համար ավելի լավ կլինի, եթե սմարթֆոնը չօգտագործվի ցածր ջերմաստիճանի պայմաններում։

«Ցրտին, զրոյից ցածր ջերմաստիճանի և նույնիսկ զրոյից մի փոքր բարձր ջերմաստիճանի պայմաններում, ցանկացած մարտկոցի լիցքը ոչ միայն շատ արագ է սպառվում, այլև մարտկոցը կորցնում է իր կատարողական հատկությունները: Մարտկոցի ռեսուրսը սպառվում է ավելի կարճ ժամանակում»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, ըստ Կուվիկովի, ավելի լավ է խուսափել մարտկոցի լրիվ լիցքաթափումից, ինչպես նաև այն ամբողջությամբ լիցքավորելուց։ Նորմալ աշխատանքի համար հարկավոր է հետևել, որպեսզի սմարթֆոնն աշխատի մարտկոցի լիցքի 40-90% միջակայքում։

«Առասպել է այն, որ հեռախոսը պետք է լիցքաթափվի մինչև վերջ: Ավելի ճիշտ՝ այդ տեղեկությունը վաղուց հնացել է՝ հաշվի առնելով տեխնոլոգիաների և ժամանակակից նյութերի զարգացումը»,- նշել է փորձագետը։

Ամենաընթերցված