Golden Concept-ը ներկայացրել է Apple-ի ադամանդապատ սարքերի հավաքածու, որն արժե $250,000
Դիտումներ՝ *
12:48 2023-10-30

Շվեդական Golden Concept ընկերությունը ներկայացրել է Apple-ի հատուկ սարքերի նոր բացառիկ հավաքածու «միլիարդատերերի համար»։ Հավաքածուն, որը կոչվում է Billionaire’s Gadgets (Միլիարդատերերի սարքեր – անգլ․), գնահատվում է 250,000 դոլար:

Հավաքածուն բաղկացած է Apple-ի երեք սարքից, որոնցից յուրաքանչյուրը պատրաստված է պլատինից և պատված է տարբեր որակի ադամանդներով՝ iPhone 15 Pro Max առաջատար սմարթֆոն, AirPods Max էլեգանտ անլար ականջակալ և Apple Watch Ultra 2 խելացի ժամացույց։ Հավաքածուն ներառում է նաև մեխանիկական շքեղ ժամացույց, որն Apple-ի արտադրանքը չէ:

Հավաքածուի բոլոր սարքերից ամենաթանկը շքեղ iPhone 15 Pro Max-ն է՝ պատրաստված պլատինից և զարդարված 2448 ադամանդներով՝ ընդհանուր 36,72 կարատ քաշով։ Հետաքրքիր է, որ սմարթֆոնը կշռում է 213 գրամ, մինչդեռ օրիգինալ iPhone 15 Pro Max-ը 221 գրամ է:

Նշվում է, որ այս յուրահատուկ հավաքածուի ստեղծման համար օգտագործվել է ընդհանուր առմամբ 7586 ադամանդ, իսկ բուն գործընթացը պահանջում է ավելի քան 500 ժամ ձեռքի աշխատանք։

Billionaire’s Gadgets-ի յուրաքանչյուր հավաքածու վաճառվում է հատուկ բնական սև կաղնուց պատրաստված պատյանով, որն ապահովում է անթերի պաշտպանություն այս արժեքավոր սարքերի համար: Golden Concept-ը խոստանում է հավաքածուն առաքել աշխարհի ցանկացած կետ ընդամենը մի քանի օրվա ընթացքում՝ հաճախորդներին երաշխավորելով անզիջում որակ: