IT

Samsung-ը դադարեցնում է առաջատար 2 սմարթֆոնի աջակցությունը
16:39 2023-09-07

Samsung ընկերությունը դադարեցրել է իր առաջատար՝ Galaxy Note 10 շարքի սմարթֆոնների (Galaxy Note 10 և Galaxy Note 10+) աջակցությունը, որոնք թողարկվել են 2019-ին, հայտնում է SamMobile պորտալը։ Հարավկորեական կորպորացիան համարում է, որ Galaxy Note 10 սարքերը արդեն հնացած են և չի պատրաստվում թողարկել դրանց համար թարմացումներ, այդ թվում՝ անվտանգության շտկումներ։ Պարբերականը նշում է, որ սա …

Սմարթֆոնների համաշխարհային արտադրությունը հասել է 10 տարվա նվազագույնին
19:45 2023-09-05

2023-ի առաջին կիսամյակում սմարթֆոնների ընդհանուր արտադրությունը կազմել է 522 միլիոն միավոր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 13,3%-ով պակաս, այս մասին ասվում է TrendForce վերլուծական ընկերության նոր զեկույցում։ Նշված 522 միլիոն սմարթֆոններից 272 միլիոնը թողարկվել է 2023-ի երկրորդ եռամսյակում։ Այս ցուցանիշը 6,6%-ով ավելի քիչ է, քան նախորդ եռամսյակի ցուցանիշը։ Միևնույն ժամանակ, առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ …

WhatsApp-ում օգտատերերի պաշտպանության նոր համակարգ կներդրվի
21:21 2023-09-01

WhatsApp-ում կներդրվի մեսենջերում էլփոստի հասցեի միջոցով նույնականացման հնարավորություն, այս մասին հայտնում է WABetaInfo կայքը։ Մեսենջեր էլփոստով մուտք գործելու գործառույթը դեռ մշակման փուլում է և հասանելի է WhatsApp-ի Android-ի համար նախատեսված 2.23.18.19 համարի բետա տարբերակի որոշ փորձարկողների։ Էլփոստը կօգտագործվի որպես WhatsApp-ի օգտահաշիվ մուտք գործելու այլընտրանքային միջոց: Նշվում է, որ էլփոստի հասցեն տեսանելի չի լինի կոնտակտներին ու …

Google-ը պատահաբար ցուցադրել է դեռ չհայտարարված Pixel 8 Pro սմարթֆոնի լուսանկարը
13:53 2023-08-31

Հերթական անգամ Google-ի ֆլագմանային Pixel 8 Pro-ի մասին տեղեկության արտահոսք է եղել․ ընկերության պաշտոնական կայքում հայտնվել է սմարթֆոնի լուսանկարը, թեև սմարթֆոնի մասին ընկերությունը պաշտոնապես դեռ չի հայտարարել։ Google Pixel 8 Pro-ի լուսանկարը նկատել են Google Store-ի էջում: X-ի (նախկինում Twitter) @Android_Setting անունով օգտատերն առաջինն է նկատել այն Google-ի բաժանորդագրություններն ու ծառայությունները գովազդող էջում։ Լուսանկարում պատկերված …

iPhone 15-ի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին․ ի՞նչ ձևաչափով կանցկացվի այն և ի՞նչ այլ նորույթներ կներկայացվեն
18:26 2023-08-28

Apple-ի հաջորդ միջոցառումը՝ նվիրված iPhone 15-ի, Apple Watch Series 9-ի և այլ նոր արտադրանքների շնորհանդեսին, կանցկացվի սեպտեմբերի 12-ին, այս մասին տեղեկացնում է Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը։ Սպասվում է, որ Apple-ի նոր սարքերը գնելու նախապատվեր հնարավոր կլինի անել արդեն սեպտեմբերի 15-ին, իսկ դրանց վաճառքը կսկսվի սեպտեմբերի 22-ին։ Նա նշել է, որ գալիք միջոցառումն իր ձևաչափով նման …
Ամենաընթերցված