Samsung-ը դադարեցնում է առաջատար 2 սմարթֆոնի աջակցությունը
Դիտումներ՝ *
16:39 2023-09-07

Samsung ընկերությունը դադարեցրել է իր առաջատար՝ Galaxy Note 10 շարքի սմարթֆոնների (Galaxy Note 10 և Galaxy Note 10+) աջակցությունը, որոնք թողարկվել են 2019-ին, հայտնում է SamMobile պորտալը։

Հարավկորեական կորպորացիան համարում է, որ Galaxy Note 10 սարքերը արդեն հնացած են և չի պատրաստվում թողարկել դրանց համար թարմացումներ, այդ թվում՝ անվտանգության շտկումներ։

Պարբերականը նշում է, որ սա կարող է ռիսկեր ստեղծել այն օգտատերերի համար, որոնք շարունակում են օգտագործել այս շարքի հեռախոսները, քանի որ թերությունները, որոնք ապագայում կհայտնվեն օպերացիոն համակարգում, այլևս չեն շտկվի: Դա նշանակում է, որ այդ սարքերն օգտագործելն այլևս անվտանգ չի լինի։

Samsung Galaxy Note 10-ը և Galaxy Note 10+-ը ներկայացվել են 2019-ի օգոստոսին և աշխատում են Android 9-ով: Այս մոդելների համար հասանելի օպերացիոն համակարգի վերջին տարբերակը եղել է Android 12-ը: 2020-ի հունվարին Samsung-ը թողարկեց Galaxy Note 10 Lite սմարթֆոնը, որն առայժմ կշարունակի թարմացումներ ստանալ:

SamMobile-ը նշում է, որ Galaxy Note 10-ի աջակցությունը դադարեցնելու Samsung-ի որոշումը պայմանավորված է նրանով, որ կորպորացիան իր ուշադրությունը կենտրոնացրել է այլ շարքերի սմարթֆոնների վրա, ինչպիսիք են Galaxy S-ը և Galaxy Z-ը: Ընկերությունը խոստանում է, որ առաջատար սարքերի ներկայիս մոդելները Android-ի մինչև չորս թարմացում և անվտանգության մինչև հինգ շտկում կստանան։

Ամենաընթերցված