IT

Humane-ը նոր սարք է ներկայացրել՝ որպես սմարթֆոնին այլընտրանք․ ի՞նչ գործառույթներ ունի այն
12:12 2023-11-12

Apple-ի նախկին աշխատակիցների հիմնադրած Humane ստարտափը ներկայացրել է AI Pin կոչվող սարքը, որը որպես այլընտրանք է ներկայանում դասական սմարթֆոնին: Նորույթը մագնիսական ամրակով մոդուլ է, որը կարող է տեղադրվել հագուստի վրա: Աքսեսուարը չունի էկրան, քանի որ AI ​​Pin-ի հետ ամբողջ փոխազդեցությունն իրականացվում է ձայնային հրամանների, սարքի վրա տեղադրված սենսորային վահանակի, ինչպես նաև ժեստերի միջոցով, որոնք կարդում …

iPhone 15 Pro-ն գերտաքացման պատճառով հալվել է ներսից
12:22 2023-11-06

iPhone 15 Pro սմարթֆոնը գերտաքանալու պատճառով ներսից հալվել է, այս մասին Reddit ֆորումում հայտնել է Trulywenttospace անունով օգտատերը: Trulywenttospace-ը պատմել է, որ նոյեմբերի 3-ին վաղ առավոտյան արթնացել է այրվող պլաստիկի հոտից և շատ արագ հասկացել, որ դրա աղբյուրը իր նոր iPhone 15 Pro հեռախոսն է։ Օգտատերը կարծում է, որ ողջ գիշերվա ընթացքում սմարթֆոնը դանդաղ տաքացել …

Golden Concept-ը ներկայացրել է Apple-ի ադամանդապատ սարքերի հավաքածու, որն արժե $250,000
12:48 2023-10-30

Շվեդական Golden Concept ընկերությունը ներկայացրել է Apple-ի հատուկ սարքերի նոր բացառիկ հավաքածու «միլիարդատերերի համար»։ Հավաքածուն, որը կոչվում է Billionaire’s Gadgets (Միլիարդատերերի սարքեր – անգլ․), գնահատվում է 250,000 դոլար: Հավաքածուն բաղկացած է Apple-ի երեք սարքից, որոնցից յուրաքանչյուրը պատրաստված է պլատինից և պատված է տարբեր որակի ադամանդներով՝ iPhone 15 Pro Max առաջատար սմարթֆոն, AirPods Max էլեգանտ անլար …

Ֆրանսիան վերացրել է iPhone 12-ի վաճառքի արգելքը iOS-ի թարմացումից հետո, որը նվազեցրել է ճառագայթման մակարդակը
11:24 2023-10-28

Ֆրանսիայի ռադիոհաճախականության ազգային գործակալությունը (AFNR) հայտարարել է, որ վերացնում է երկրի տարածքում iPhone 12-ի վաճառքի արգելքը։ Գործակալությունն այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Apple-ը թողարկեց iOS-ի թարմացում, որը նվազեցնում է սմարթֆոնի ճառագայթման մակարդակը: Սեպտեմբերին ֆրանսիական կարգավորիչ մարմինը հայտարարել էր, որ iPhone 12-ի ճառագայթման մակարդակը գերազանցում է օրենքով սահմանված չափաբաժինը, ինչի համար արգելվել էր …

Հայտնի է դարձել աշխարհում ամենավաճառվող խաղը
14:25 2023-10-24

Իր ժողովրդականությամբ Minecraft-ին հաջողվեց առաջ անցնել նույնիսկ Grand Theft Auto V-ից, որը երկար տարիներ համարվում էր օրինակ խոշոր հրատարակիչների համար: Ըստ արևմտյան մամուլի՝ Minecraft-ի մշակողները կարողացել են վաճառել իրենց նախագծի 300 միլիոն օրինակ։ Սա աստղագիտական ցուցանիշ է և համաշխարհային նոր ռեկորդ։ Minecraft-ին հաջողվել է շրջանցել Grand Theft Auto V-ը, որի հեղինակներին հաջողվել է վաճառել 180 …
Ամենաընթերցված