Հոլիվուդյան հայտնի դերասան Ուիլ Սմիթն «Օսկար» մրցանակաբաշխության բեմ է բարձրացել և բռունցքով հարվածել հաղորդավար Քրիս Ռոքին. այս մասին են վկայում ուղիղ հեռարձակման կադրերը, որոնք վարում է ABC հեռուստաալիքը։
Միջադեպի պատճառ է դարձել դերասանի կնոջ ՝ Ջադա Փինկետ-Սմիթի սանրվածքի մասին կատակը։ Նա տառապում է աուտոիմուն հիվանդությամբ, որի պատճառով նրա մազերը թափվում են։ Փինկետ-Սմիթի մոտ ալոպեկիա է ախտորոշվել։
Հաղորդավար-կատակերգուն կատակել է Ջադա Փինկետ-Սմիթի «զարմանալի, գերկարճ սանրվածքի» վերաբերյալ։ Ինչից հետո Սմիթը վեր է կացել տեղից, գնացել բեմ և բռունցքով հարվածել Ռոքի դեմքին..