Գիտնականները Լեոնարդո Դի Կապրիոյի անունով ծառ են անվանակոչել
Դիտումներ՝ *
14:00 2022-01-11

Ծառը, որը նորություն է գիտության համար, կոչել են Լեոնարդո Դի Կապրիոյի անունով:

Քյուի թագավորական բուսաբանական այգու գիտնականներն ասում են, որ ցանկանում էին հարգանքի տուրք մատուցել դերասանին այն բանի համար, որ օգնել է փրկել անձրևային անտառն անտառահատումից:

Ծառը պաշտոնապես կոչվում է Uvariopsis dicaprio և աճում է միայն Կամերունի անտառներում, որոնք հայտնի են իրենց անհավատալի կենսաբազմազանությամբ:

«Մենք կարծում ենք, որ նա կարևոր դեր է խաղացել Ebo-ի անտառահատումը դադարեցնելու գործում», – ասում է դոկտոր Մարտին Չիկը Քյուից:

«Dicaprio» ծառը գիտության մեջ առաջին նոր բույսն է, որին Քյուի գիտնականները պաշտոնապես անվանում են տվել 2022 թվականին PeerJ գիտական ամսագրում հրապարակման միջոցով:

Ամենաընթերցված