2021 թվականի 6 ամենաաղմկահարույց սկանդալները
Դիտումներ՝ *
19:15 2022-01-05

Տարին իսկապես հարուստ ստացվեց ոչ միայն բազմաթիվ մրցանակներով, նոր զույգերով և ֆիլմերի պրեմիերաներով, այլև աղմկահարույց սկանդալներով։ Դրեյք, Քանյե Ուեսթ, Մադոննա, 50 Cent…

Այսօր որոշեցինք ամփոփել տարվա սկանդալային արդյունքները։

1. Ռասիզմը «Ոսկե գլոբուսում»

2021 թվականի մայիսին հոսքային հարթակները՝ Netflix-ը և Amazon Studios-ը, ինչպես նաև դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը բոյկոտեցին «Ոսկե գլոբուս»-ի կազմակերպիչներին: Նրանք ասացին, որ չեն պատրաստվում համագործակցել մրցանակաբաշխության հետ, որիմ ժյուրիում ոչ մի սևամորթ լրագրող չկա։ Ասոցիացիայի խորհրդի անդամները պետք է գնային զիջումների (հակառակ դեպքում նրանք պարզապես կմնային առանց աստղերի ու ֆիլմերի) և համալրեին իրենց կազմը տարբեր ռասայի ու մաշկի գույնի մարդկանցով։

2. Դրեյք և Քանյե Ուեսթ

Երկու ռեփերների միջև սկանդալը ծագեց դեռևս 2018 թվականին, երբ Դրեյքը թողարկեց In My Feelings երգը, որում նա երգում է՝ «Kiki, do you love me»: («Կիկի, դու ինձ սիրում ես»): Իսկ համացանցում երկրպագուները մի ամբողջ տեսություն կառուցեցին՝ ենթադրելով որ Դրեյքը քնում է Քիմ Քարդաշյանի հետ, քանի որ տանը Քիմին Կիկի են ասում։ Բայց շուտով Քանյեն հայտարարեց, որ Դրեյքը զանգահարել է իրեն և սպառնացել իր ընտանիքին։ «Եթե ինձ կամ իմ ընտանիքի հետ ինչ-որ բան պատահի, Դրեյք, դու գլխավոր կասկածյալն ես, այնպես որ լեզուդ քեզ քաշիր»,- այն ժամանակ գրել էր Ուեսթը Twitter-ում։

Այս տարի ռեփերի վեճը նոր ընթացք ստացավ: Օգոստոսին Քանյեն Դրեյքի հասցեն իր Instagram-ում գրեց այն ​​բանից հետո, երբ կանադացի ռեփերը ծաղրեց նրան իր նոր երգում։ Մեկ ամիս անց Դրեյքը հրապարակեց Քանյեի չթողարկված թրեքը, որը, ենթադրաբար, պետք է լիներ նրա նոր Donda ալբոմում։

3. Մեգան Մարքլը և նրա հայրը

Օգոստոսին Մեգան Մարքլը նշեց իր հոբելյանը. դքսուհին դարձավ 40 տարեկան: Մեգանի հայրը՝ Թոմաս Մարքլը, պնդում է, որ իր դստերը տասնյակ վարդեր է ուղարկել։ Թոմասը նաև կիսվել է, որ ծաղկեփնջին կցել է գրություն՝ «Ծնունդդ շնորհավոր և լուսավոր օրեր եմ մաղթում»։ Մեգան Մարքլի հայրը TMZ-ին տված մեկնաբանությունում ասել է, որ դեռ պատասխան չի ստացել իր շնորհավորանքին։ Նրա խոսքով՝ ինքը շատ է ցանկանում մասնակցել թոռների կյանքին, սակայն հասկանում է, որ դա անհնար է դստեր հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով…

Մեգան Մարքլը վերջապես հաղթեց դատավարությունը

4. Ջ.Կ. Ռոուլինգը և «Հարրի Փոթերի» հատուկ դրվագը

Ջոան Ռոուլինգը չի հրավիրվել Հարրի Փոթերի տարեդարձին՝ տրանսգենդերների հասցեին հնչեցրած կոշտ արտահայտությունների պատճառով: Հատուկ դրվագում էին հավաքվել բոլորի սիրելի դերասանները՝ Return to Hogwarts հատուկ ֆիլմի նկարահանման հրապարակում, որը թողարկվեց 2022 թվականի հունվարի 1-ին:

Սակայն, ցավոք, Հարրի Փոթերի տիեզերքի ստեղծող Ռոուլինգը չի հրավիրվել հատուկ թողարկումը նկարահանելու համար, նա ցուցադրվեց միայն արխիվային կադրերում։

Եվ այս ամենը տեղի է ունեցել Ռոուլինգի սկանդալային հայտարարությունների պատճառով իր Twitter-ում։ «Ես վստահ եմ, որ նախկինում մի բառ կար այդ մարդկանց բնորոշելու համար», – գրել է նա այն ժամանակ Twitter-ում: «Ինձ ինչ-որ մեկը օգնի՞ հիշել այդ բառը: Վումբե՞ն, Վիմպո՞ւնդ, Վուումո՞դ»,- գրում է Ռոուլինգը:

«Եթե սեքսն իրական չէ, ուրեմն չկա միասեռական ձգողականություն», – պնդում է նա: «Եթե սեքսն իրական չէ, ապա ամբողջ աշխարհում կանանց կենդանի իրականությունը ջնջվում է»։

«Ես ճանաչում և սիրում եմ տրանս մարդկանց, բայց սեքսի բացառումը անհնարին է դարձնում շատերի համար բովանդակալից քննարկել իրենց կյանքը»:

Եվ նույնիսկ «Հարրի Փոթերի» դերասանները բացասաբար են ընկալել Ռոուլինգի այս կարծիքը։

Օրինակ՝ Ռուպերտ Գրինթը, որը խաղում է Ռոն Ուիզլիի դերը, պաշտպանել է տրանս մարդկանց և քննադատել Ռոուլինգին:

Esquire-ին տված հարցազրույցում նա ասել է. «Ես անչափ շնորհակալ եմ այն ​​ամենի համար, ինչ նա արել է: Կարծում եմ, որ նա չափազանց տաղանդավոր է: Բայց այո, ես նաև կարծում եմ, որ դուք կարող եք ահռելի հարգանք ունենալ ինչ-որ մեկի նկատմամբ և դեռ չհամաձայնվել նման բաների հետ… Երբեմն լռությունն էլ ավելի բարձր է հնչում»:

5. Թրևիս Սքոթը և Astroworld փառատոնը

2021 թվականի նոյեմբերի 5-ին Astroworld փառատոնում Թրևիս Սքոթի համերգի ժամանակ հրմշտոց տեղի ունեցավ, որը հանգեցրեց 10 մարդու մահվան։ Ավելի քան 100 այցելու հայց է ներկայացրել ռեփերի դեմ՝ մարդկանց մահվան պատճառ դարձած անփութության, ինչպես նաև իրենց համերգներին բռնության կոչերի համար։

Միջադեպից ընդամենը մի քանի օր անց Dior-ը և Sony-ն չեղյալ հայտարարեցին երաժշտի հետ պայմանագրերը, իսկ Nike-ը դադարեցրեց նոր համատեղ համագործակցության թողարկումը։

Ռեփերի հետ տեսարանները կկտրվեն «Քարդաշյանների ընտանիքը» շոուից, բացի այդ, նա արդեն հեռացվել է ազդեցիկ W Magazine ամսագրի շապիկից։ Դեռ պարզ չէ, թե ինչ կլինի հետո, բայց թվում է, որ Թրևիս Սքոթըն այլևս մեծամաշտաբ ելույթներ չի ունենա։

6. Մադոննան և 50 Cent-ը

Այս սկանդալը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Մադոննայի հետ պետք չէ կատակել. Այն բանից հետո, երբ նոյեմբերի վերջին ռեփեր 50 Cent-ը ծաղրեց երգչուհու անկեղծ ֆոտոսեսիան իր Instagram-ում, աստղը չլռեց և հրապարակավ դիմեց նրան։ Մադոննան իր էջում արխիվային լուսանկար է տարածել ռեփերի հետ և գրել. «Այստեղ 50 Cent-ը ձևացնում է, որ իմ ընկերն է։ Իսկ հիմա որոշել է խոսել իմ մասին:

Կարծում եմ, որ նրա նոր կարիերան է հեղինակություն հավաքել՝ փորձելով նվաստացնել ուրիշներին սոցիալական ցանցերում», – գրել է Մադոննան: Երգչուհին կարծում էր, որ 50 Cent-ի կոշտ արտահայտություններն իր հասցեին պայմանավորված են նրանով, որ նա խանդում է, նախանձում իրեն։ «Դու ուղղակի նախանձում ես, որ ինձ նման լավ տեսք չունես…»:

vnews.am

Ամենաընթերցված