Բրիտանական Coldplay երաժշտական խումբը 2025 թվականին կդադարեցնի երգեր ձայնագրել որպես թիմ: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ռոք խմբի մենակատար Քրիս Մարտինը:
«Մեր վերջին ձայնագրությունը տեղի կունենա 2025-ին, և դրանից հետո կարծում եմ մենք միայն համերգային շրջագայություններ կանենք: Գուցե որոշակի համագործակցություն դեռ լինի, սակայն Coldplay-ի երգացանկն այդքանով կսահմանափակվի»,- ասել է երգիչը՝ ելույթ ունենալով տեղի ռադիոալիքի սուրբծննդյան թողարկման եթերում:
Մարտին ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են 12 ալբոմ թողարկել (ևս 3-ը) և դադարեցնել գործունեությունը: Սակայն ամսաթվի մասին նա առաջին անգամ է հայտարարություն անում:
Բրիտանական ռոք-խումբը սկսել է ելույթներ ունենալ 1996 թվականին: Իրական հաջողության նրանք հասել են 2000 թվականին, երբ թողարկվել է Parachutes ալբոմի Yellow երկրորդ սինգլը: