Դերասաններն ու երգիչները, բարձրաստիճան պաշտոնյաները, սիրված մարզիկները և լրատվամիջոցների այլ գործիչներ վարում են այնպիսի կենսակերպ, որն էականորեն տարբերվում է սովորական մարդկանց մեծամասնության հնարավորություններից: Շքեղ առանձնատներ, զբոսանավեր, մասնավոր ինքնաթիռներ, սեփական կինոթատրոններ, և, իհարկե, շքեղ շարժական սարքեր, կամ ոչ ամենևին շքեղ: Ամեն դեպքում եկեք պարզենք, թե ինչ սմարթֆոններ և բարձր տեխնոլոգիական այլ նորամուծություններ են օգտագործում հայտնիները:
Մարկ Ցուկերբերգ
Facebook-ի հիմնադիրը նախընտրում է Android սմարթֆոնները, մասնավորապես՝ Samsung Galaxy S20-ը։ Ցուկերբերգը խոստովանել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ օգտագործում է Samsung և շարունակում է մնալ դրանց մեծ երկրպագուն։ Սմարթֆոնների հանդեպ սերը հանգեցրել է փոխշահավետ համագործակցության. Facebook-ը համագործակցել է Samsung-ի հետ՝ աշխատելու Oculus VR վիրտուալ ականջակալների վրա, իսկ Facebook հավելվածն ու ծառայությունները նախապես տեղադրված են Samsung Galaxy սմարթֆոնների վրա:
Գալ Գադոտ
Հրաշք կին/Wonder Woman-ի գլխավոր դերակատարը օգտագործում է Huawei P20 Pro: Այս ընտրությունը զարմանալի չէ, քանի որ Գադոտն ԱՄՆ-ում Huawei ապրանքանիշի գովազդային ընկերության դեմքերից մեկն է։ Մի քանի տարի առաջ դերասանուհուն «բռնացրել» են iPhone օգտագործելիս Huawei Mate 10 Pro-ի փոխարեն. գովազդային պայմանագրի համաձայն՝ դերասանուհին պետք է օգտագործեր միայն Huawei P20 Pro. Անհարմար իրավիճակից դուրս գալու Գադոտը նշել է, որ սիրում է իր Huawei Mate 10 Pro-ն և P20 Pro-ն, սակայն երբեմն ստիպված է լինում ապավինել իր օգնականների օգնությանը՝ հիանալի տեսանյութ տեղադրելու համար։
Քիմ Քարդաշյան
Ըստ Քիմի Instagram-ի՝ նա նախընտրում է օգտագործել iPhone 11 Pro-ն։ Բարձրորակ լուսանկարների (այդ թվում՝ սելֆիների) հանդեպ սերը ստիպել է մեգաասատղին ուշադրություն դարձնել եռակի տեսախցիկով սմարթֆոնին։
Բացի այդ, Քիմ Քարդաշյանը չի կարողանում ձերբազատվել BlackBerry-ի հանդեպ ունեցած իր սիրուց, որով նրան ավելի հարմար է տեքստ հավաքել և նամակներ ուղարկել։ Նման հեռախոսները դուրս են եկել արտադրությունից, հետևաբար Քիմը ստիպված է հին BlackBerry գնել eBay-ից:
Բրիթնի Սփիրս
Պապարացիների նկարներից դժվար է միանշանակ որոշել, թե որ սմարթֆոնն է օգտագործում ամերիկացի երգչուհին։ Սփիրսին ամենից հաճախ կարելի է տեսնել iPhone 8 կամ BlackBerry Evolve Black օգտագործելիս:
Քոնոր ՄաքԳրեգոր
ՄաքԳրեգորը ժամանակի հետ համընթաց է շարժվում և նախընտրում է օգտագործել առաջադեմ շարժական սարքեր: Ըստ երևույթին, Apple-ը նրա սիրելի ապրանքանիշն է։ Մի քանի տարի առաջ ՄաքԳրեգորը ցուցադրել է իր համար հատուկ պատրաստված iPhone 7, իսկ ավելի ուշ այն փոխարինել է iPhone 8 Plus-ով։ Այժմ ՄաքԳրեգորին կարելի է տեսնել սոցցանցերում՝ iPhone 11 Pro-ն ձեռքին:
Իլոն Մասկ
Տիեզերագնաց, Tesla-ի հիմնադիր, ինժեներ, գործարար, և ուղղակի միլիարդատեր Մասկը տարին մի քանի անգամ փոխում է սմարթֆոնը։ Սա կապված է անվտանգության խնդիրների հետ։ Օրինակ, 2014 թվականին նա օգտագործել է iPhone 5, իսկ 2017 թվականին Մասկը Twitter-ում գրել է, որ պատվիրել է HTC Droid սմարթֆոնի գովազդը տեսնելուց հետո։ Սովորաբար Իլոն Մասկը նախընտրում է օգտագործել Apple-ի արտադրանքը։ Մասկի հին հեռախոսները ոչնչացվում են՝ գաղտնի տեղեկատվության արտահոսքը կանխելու նպատակով։
Վիկտորյա Բեքհեմ
Բրիտանացի երգչուհի, մոդելավորողը ու գործարար Վիկտորյա Բեքհեմը չի առանձնանում ցուցակից. այո, խոսքը iPhone XS Max-ի մասին է: Նա այնքան է սիրում իր սմարթֆոնը, որ ընտանիքի անդամներին թվում է, թե Վիկտորյան երբեք ձեռքից ցած չի դնում այն: Ընտանիքի անդամները Վիկտորյա Բեքհեմին արգելել են երեկոյան օգտագործել սմարթֆոն։ Բեքհեմների ընտանիքն ազատ ժամանակը տրամադրում է ջերմ զրույցներին և զբոսանքներին։